Ալիքների կլանում
Արտաքին տեսք
Ալիքների կլանում, ալիքների էներգիայի փոխակերպումը էներգիայի այլ տեսակների։ Պայմանավորված է միջավայրի կամ տարածման ճանապարհին գտնվող մարմինների հետ ալիքների փոխազդեցությամբ։
Ալիքների բնույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիքների բնույթից և տարածման միջավայրի հատկություններից կախված՝ կլանման մեխանիզմը կարող է տարբեր լինել։ Տարածման ժամանակ ալիքների թուլացումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն կլանմամբ, այլև ուրիշ երևույթներով (օրինակ, ցրում), որոնց դեպքում ընկնող ալիքի էներգիան չի փոխակերպվում, այլ վերածվում է ընկնող ալիքի ազդեցությամբ առաջացող երկրորդային ալիքների էներգիայի։ Ալիքների թուլացման բնույթը տարբերելու համար կլանման երևույթը երբեմն անվանում են «իսկական կլանում»։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 472)։ |