Ալթայան ցեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալթայան ոչխար (ռուս.՝ Алтайская овца) ոչխարի, նրբագեղմ, բրդամսատու ցեղ։ Ստացվել է Ռուսաստանի Ալթայի երկրամասում։ Հաստատվել է 1949 թվականին։

Ալթայան ցեղի ոչխարները խոշոր են, ունեն ամուր կազմվածք, պարանոցի վրա՝ 1-3 մաշկային ծալք։ Խոյերի միջին կենդանի քաշը 90-100 կգ է, մաքիներինը՝ 55-65 կգ, բրդատվությունը համապատասխանաբար՝ 9-11 և 6-6,5 կգ, բրդի երկարությունը՝ 7-10 սմ։ Բուծվում է Ալթայի երկրամասում, Աիբիրում, Հյուսիսային Ղազախստանում և Ուրալում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 161