Ալեքսեյ Արխանգելսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեքսեյ Արխանգելսկի
Անձնական տվյալներ
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 9, 1986(1986-09-09)[1] (33 տարեկան)
Հասակ 180սմ
Քաշ 78կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վոլոչենին-Ռատմիր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005 Ռուսաստան Նարա-Դեսնա 0 (0)
2006 Բելառուս Դարիդա 2 (−?)
2008—2009 Ռուսաստան Դմիտրով 49 (−?)
2010 Ռուսաստան Վլոչանին-Ռատմիր 13 (−?)
2011 Ռուսաստան Սեվեր 15 (−?)
2012 Ռուսաստան Վլոչանին-Ռատմիր 10 (−?)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսեյ Լեոնիդովիչ Արխանգելսկի (սեպտեմբերի 9, 1986(1986-09-09)[1]), ռուս ֆուտբոլիստ, «Վոլոչանին-Ռատմիր» ակումբի դարպասապահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշնեվոլոցկ ֆուտբոլի սան է[2]: 2006 թվականին անցկացրել է 2 հանդիպում Չդանովիչի «Դարիդա» ակումբում, որ հանդես էր գալիս Բելառուսի բարձրագույն լիգայում, բացթողնելով 1 գնդակ[3]: 2008-2009 թվականներին խաղացել է «Դմիտրով» ակումբում, որի կազմում անցկացրել է 49 հանդիպում, Ռուսաստանի առաջնությունում երկրորդ դիվիզիոնի «Արևմուտք» տարածաշրջանում: 2010 թվականներին նա տեղափոխվել է «Վոլոչանին-Ռատմիր» ակումբ, որի կազմում անցկացրել է 13 հանդիպում: 2011 թվականին նա տեղափոխվել է Մուրմանսկի «Սևեր» ակումբ, որի կազմում խաղացել է 15 հանդիպում: 2012 թվականին վերադարձել է «Վոլոչանին-Ռատմիր» ակումբ, որտեղ հանդես է գալիս ներկայում:

2009 թվականի հունիսի 28-ին Վլադիմիրի «Տորպեդո» և «Դմիտրով» ակումբների միջև անցկացված խաղի 35-րդ րոպեին հյուրերի դարպասի մոտ վտանգավոր պահից հետո Արխանգելսկին, որ պաշտպանում էր Դմիտրովի դարպասը, մի քանի հարված է հասցրել պաշտպաներին, ինչի պատճառով մրցավար Յուրի Բավիկինի կողմից ստացել է դեղին քարտ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]