Ալեքսան Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսան Պողոսյան (այլ կիրառումներ)
Ալեքսան Պողոսյան

Ալեքսան Պողոսյան (հունվարի 28, 1957), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսան Պողոսյանը ծնվել է 1957 թվականի հունվարի 28-ին Սևան քաղաքում։ 1986 թվականին ավարտել է Մոսկվայի Գ.Պլեխանոսի անվան ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտը։ Ստացել է տնտեսագետի որակավորումը։ 1975-1978 թվականներին աշխատել է Սևանի շրջկոոպի հասարակական սննդի համակարգում, 1978-1979 թվականներին՝ «Սևան» մոթելում, 1979-1981 թվականներին «Հայձուկբուծ» վարչությունում՝ տեղամասային տեսուչ, 1982-1998 թվականներին Սևան քաղաքի հացամթերքների կոմբինատում աշխատել է արտադրամասի ավագ վարպետ[1]։ 1998-1999 թվականներին եղել է Սևանի «Ձուկգործարան» ԲԲԸ-ի խորհրդի անդամ։ 1999 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր թիվ 44 ընտրատարածքից։ Եղել է Ազգային Ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Միասնություն» խմբակցության անդամ, ՀՀԿ անդամ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.