Ալեքսան Պետրոսյան
Ալեքսան Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ձեռնարկատեր և ճարտարագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և պառլամենտի անդամ |
Կուսակցություն | Օրինաց երկիր |
Ալեքսան Մակարի Պետրոսյան (հունվարի 5, 1956, Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատգամավոր և գործարար[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1977 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսագիտական ինստիտուտը[2], որպես ճարտարագետ-տեխնոլոգ է։
- 1978—1991 թվականներին աշխատել է որպես ճարտարագետ-տեխնոլոգ Հոկտեմբերյանի գինու գործարանում։
- 1981—1995 թվականները եղել է արտադրության պետ, գործարանի տնօրեն[3]։
- 1995 թվականից եղել է Էջմիածնի շրջանի Լենուղի գյուղի «ՄԱՓ» ՓԲԸ գործադիր տնօրեն և խորհրդի նախագահ։
- 2003 թվականի մայիսի 23 «Օրինաց երկիր» կուսակցության կողմից ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։
- 2006 թվականից եղել է Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երեք երեխա[4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արժանացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից շնորհակալագրի՝ (2015 թվական, փետրվարի 12) ռուս-հայկական համագործակցության զարգացման և երկկողմ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը մեծ ներդրում կատարելու համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Պետրոսյան Ալեքսան Մակարի ։»։ persons.anau.am։ Վերցված է 2020-12-18
- ↑ «Ալեքսան Մակարի Պետրոսյան – Deputat» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-25-ին։ Վերցված է 2020-12-18
- ↑ «ՀՔԾ-ն չի մեկնաբանում «ՄԱՊ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ալեքսան Պետրոսյանին ձերբակալելու մասին տեղեկությունը»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-12-18
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2020-12-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պետրոսյան Ալեքսան Մակարի(չաշխատող հղում)
- Алексан Макарович Петросян