Ալեքսանդր II-ի հուշարձան (Եկատերինբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր II-ի հուշարձան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր II-ի հուշարձան
Ալեքսանդր II-ի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Երկիր Ռուսական կայսրություն
ԲնակավայրԵկատերինբուրգ
Ներկա վիճակՔանդվել է, չի պահպանվել
 Monument to Alexander II of Russia, Yekaterinburg Վիքիպահեստում

Ալեքսանդր II-ի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру II), ռուսական կայր Ալեքսանդր II-ին նվիրված հուշարձան, որը 1906 թվականի հոկտեմբերի 5-ին հանդիսավորությամբ բացվել է Եկատերինբուրգում։ Գտնվել է Տաճարի հրապարակում (այժմ՝ 1905 հրապարակ), Հայտնության տաճարից, առաջին քաղաքային գիմնազիայից ոչ հեռու, որը նույնպես կոչվել է կայսեր անունով։ Քանդվել է 1917 թվականին։

Հուշարձանի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործն Ալեքսանդր II-ին պատկերել է ամբողջ հասակով գեներալի հագուստով առանց շինելի, հայացքը դեպի արևելք։ Նրա աջ ձեռքում թղթագլան էր հետևյալ բառերով «1861 թվականի փետրվարի 18»։ Ուրալյան մարմարից պատրաստված պատվանդանի վրա կար գրություն.

Ազատարար կայսրին՝ ի հիշատակ 1861 թվականի փետրվարի 18-ի քաղաքի բնակիչներից և հանքարդյունաբերական արվեստանոցներից։ Խաչակնքվիր, ուղղափառ ժողովուրդ և մեզ հետ Աստծո օրհնությունը ստացիր քո ազատ աշխատանքի համար։

Հուշարձանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր II-ի հուշարձանը և Տաճարի հրապարակը

Հուշարձանի նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր Ալեքսանդր II-ին հավերժացնելու միտքն առաջ է քաշել շրջանային դատարանի դռնապան, նախկին ճորտ Օլիմպի Կլևակինը։ Նրա նախաձեռնությամբ 1886 թվականին սկսել են հուշարձանի համար միջոցներ հավաքել։ Առաջին նախագիծը ներկայացվել է Եկատերինբուրգի քաղաքային դումայի քննարկմանը 1887 թվականի գարնանը վաճառական Ա. Պ. Կոժևնիկովի կողմից։ Ծրագիրը հաստատվել է մարզային շինարարական հանձնաժողովի կողմից։ Եկատերինբուրգի վաճառականների շրջանում դրամական միջոցների հավաքագրումը շարունակվել է վաճառական Ե. Ա. Տելեգինի կողմից, և մինչև տարեվերջ Դումայի կողմից ստեղծված հատուկ շինարարական հանձնաժողովը 2 հազար ռուբլի է բաշխել։ Սակայն, տարբեր պատճառներով, հուշարձանի կառուցման աշխատանքները չեն սկսվել։

Կառուցում և բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոժևնիկովի տարբերակը ներկայացվել է Ներքին գործերի նախարարությանը Եկատերինբուրգի քաղաքապետ Իլյա Սիմանովի 1894 թվականի հրաժարականից հետո։ Նախարարությունում նախագիծը համարվել է «ոչ բարձր մակարդակի» և պահանջել են ձևափոխել այն։ Այնուհետև քաղաքային դուման որոշել է տեղադրել Ռուսաստանի տարածքում գտնվող հուշարձանի ճշգրիտ կրկնօրինակը։ Ընտրվել է քանդակագործ Միխայիլ Պոպովի աշխատանքը, որը Մոսկվայի շրջանային դատարանի Եկատերինբուրգյան դահլիճում գտնվող Ալեքսանդր II-ի հուշարձանի հեղինակն էր։ 1900 թվականին եկատերինբուրգցիները Պոպովի այրուց ձեռք են բերել հուշարձանի ձուլման կրկնօրինակի իրավունք։ 1906 թվականի հոկտեմբերի 5-ին Տաճարի հրապարակում Սուրբ Պատարագից հետո տեղի է ունեցել հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը[1]։

Քանդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարյան հեղափոխությունից հետո քանդակը հանվել է պատվանդանից և վերաձուլվել։ 1917 թվականի մարտի 10-ին պատվանդանի վրա տեղադրվել է ամերիկյան Ազատության արձանի նմանությամբ հուշարձան[2]։ Սակայն այն երկար չի գոյատևել։ 1918 թվականի հուլիսի 25-ին քաղաք են մտել «Չեխոսլովակյան լեգիոնը» և «Սպիտակ գվարդիան», որոնք ապամոնտաժել են «ազատության արձանը»։ 1919 թվականի հուլիսին «կարմիրների» կողմից քաղաքի բռնազավթումից հետո հուշարձանի պատվանդանի վրա տեղադրել են Կարլ Մարքսի գլուխը պատկերող քանդակ, սակայն 1920 թվականին այն տեղափոխել են Համբարձման բլուր, իսկ պատվանդանի վրա տեղադրել են ամբողջովին մերկ տղամարդու քանդակ։ Հուշարձանը ստեղծել է քանդակագործ Ստեպան Էրզյան և կոչվել է «Ազատազրկված աշխատանք»։ Ժողովուրդը հուշարձանն անվանել է «Մարկ Վանկա»[2]։ 1925 թվականին քանդակը հանվել է պատվանդանից և նրա հետագա ճակատագիրը հայտնի չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [1] // Информационный портал Екатеринбурга — 26 июля 2011 года.