Ալեքսանդր Պոպովի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պոպովի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ
Շինության ձևԲրոնզե, գրանիտե հուշարձան
Ներկա վիճակԿանգուն

Ալեքսանդր Պոպովի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Попову), ռադիոյի գյուտարար Ալեքսանդր Ստեպանովիչ Պոպովին նվիրված հուշարձան Սանկտ Պետերբուրգում։ Գտնվում է Պետրոգրադսկի շրջանի Կամենոոստրովսկի պողոտայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի ստեղծման պատմությունը սկսվել է 1945 թվականի մայիսի 2-ին, երբ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշում կայացրեց Ալեքսանդր Պոպովի հուշարձանի կառուցման վերաբերյալ։ Չորս տարի անց՝ 1949 թվականին ռադիոյի գյուտարարի հուշարձանի նախագծի համար մրցույթ հայտարարվեց։ Մրցույթին մասնակցեցին չորս հեղինակային կոլեկտիվներ, իսկ մրցույթում հաղթեց քանդակագործ Վենիամին Բոգոլյուբովի նախագիծը։ Քանդակագործը մահացավ 1954 թվականին և չտեսավ հուշարձանի ավարտուն մոդելը։ Հետևաբար, հուշարձանի աշխատանքներն ավարտեցին այլ քանդակագործներ` Միխայիլ Անիկուշինը, Միխայիլ Գաբեն և Ռոբերտ Տաուրիտը՝ քանդակագործ Վերա Իսաևայի և ճարտարապետ Նիկոլայ Բարանովի ղեկավարությամբ։

Քանդակը ձուլվեց բրոնզից միայն 1956 թվականին «Մոնումենտսկուլպտուրա» գործարանում։ Հուշարձանի պատվանդանը պատրաստված է գրանիտից։ Հուշարձանի բարձրությունը 7,6 մետր է (պատվանդանը` 3,6 մետր, քանդակը` 3 մետր)։ Պատվանդանին փորագրված է՝

ПОПОВ

АЛЕКСАНДР СТЕПАНОВИЧ
1859-1908

ИЗОБРЕТАТЕЛЬ РАДИО

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1959 թվականի մարտի 22-ին՝ Ալեքսանդր Պոպովի ծննդյան 100-ամյա տարելիցին։ Ռադիոյի օրը (մայիսի 7) հուշարձանի մոտ ծաղիկներ են դնում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Памятник Попову А. С.» (ռուսերեն). Энциклопедия Санкт-Петербурга. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  • «Памятник А.С. Попову в Санкт-Петербурге» (ռուսերեն). rutraveller. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.