Ալեքսանդր Պլատոնիչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պլատոնիչև
Ծննդյան ամսաթիվ մարտի 7, 1959(1959-03-07) (65 տարեկան)
Ծննդավայր Lukoyanov, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1982 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ֆակել (Տյումեն) 12 (0)
1982 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գազովիկ (Օրենբուրգ) 0
1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գորնյակ (Խրոմտաու) սիրող․
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սվետոտեխնիկա 13 (0)
1987-1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ակտյուբինեց 70 (1)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գորնյակ (Խրոմտաու) սիրող․
1990-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զնամյա (Արզամաս) 73 (10)
1992 Ռուսաստան Տորպեդո (Արզամաս) 18 (0)
1993-1994 Ղազախստան Գորնյակ (Խրոմտաու) 18 (1)
1995 Ղազախստան Ակտյուբինեց 7 (1)
1996 Ռուսաստան Դրուժբա (Արզամաս) սիրող.
2001 Ռուսաստան Նեֆտյանիկ (Բավլի) սիրող.
2001 Ռուսաստան Կլին սիրող.
2005 Ռուսաստան Լոկոմոտիվ (Լուկոյանով) սիրող.
Մարզչական կարիերա
1992 Ռուսաստան Տորպեդո (Արզամաս) մարզիչ
1993 Ղազախստան Գորնյակ (Խրոմտաու) պետ
1996 Ռուսաստան Տորպեդո (Արզամաս) մարզիչ
1997 Ռուսաստան Տորպեդո Վիկտորիա
1999 Ռուսաստան Տորպեդո (Արզամաս)
1999-2000 Ռուսաստան Արզամաս մարզիչ
2001 Ռուսաստան Նեֆտյանիկ (Բավլի) ?
2002 Ռուսաստան Կլին մարզիչ
2002 Ղազախստան Գորնյակ (Խրոմտաու)
2003-2004 Ռուսաստան Շիննիկ մարզիչ
2005 Ռուսաստան Լոկոմոտիվ (Լուկոյանով)
2006 Ռուսաստան Տիտան (Կլին)
2007 Ռուսաստան Տիտան (Կլին) մարզիչ
2009-2010 Ռուսաստան Նիժնի Նովգորոդ 2 մարզիչ
2012 Ռուսաստան Տիտան (Կլին) մարզիչ
2013-2014 Ռուսաստան Շախտյոր Վոլգա Օլիմպիեց
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդր Վլադիմիրովիչ Պլատոնիչև (ռուս.՝ Александр Владимирович Платонычев, մարտի 7, 1959(1959-03-07), Lukoyanov, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, կիապաշտպան, ֆուտբոլային մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի առաջին կեսին խաղացել է հիմնականում ֆիզկուլտուրայի կոլեկտիվների մրցումներում։ Մինչև 27 տարեկանը վարպետների մրցումներում անցկացրել են միայն մեկ մրցաշրջան՝ 1982 թվականին Տյումենի «Ֆակելի» կազմում։

1986 թվականին հանդես է եկել «Սվետոտեխնիկայում», ապա երեք մրցաշրջանների ընթացքում՝ «Ակտյուբինեցի» կազմում։ 1990-1992 թվականներին խաղացել է «Զնամյա», «Տորպեդո» արզամասյան ակումբներում։

1993-1995 թվականներին հանդես է եկել Ղազախստանի բարձրագույն լիգայում՝ «Գորնյակում» (Խրոմտաու) և «Ակտյուբինեցում»։ Ընդամենը մասնակցել է 25 հանդիպման և խփել է 2 գոլ։ Բարձրագույն խմբում առաջին գոլը հեղինակել է 1993 թվականի սեպտեմբերի 5-ին «Վոստոկի» դեմ խաղում[1]։

Հետագայում հանդես է եկել սիրողական կոլեկտիվներում՝ հիմնականում այն թիմերում, որտեղ աշխատել է որպես մարզիչ։

Մարզչային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական կարիերան սկսել է 1992 թվականին՝ ընդգրկվել է Արզամասի «Տորպեդոյի» շտաբում, ապա աշխատել է «Գորնյակում» (Քրոմտաու) և կրկին մարզիչ Արզամասում։

1997 թվականին սկսել է ինքնուրույն կարիերա՝ գլխավորելով Նիժնի Նովգորոդի «Տորպեդո-Վիկտորիա» ակումբը, նրա ղեկավարությամբ թիմը նորամուտն է նշել պրոֆեսիոնալ մակարդակով երրորդ լիգայում և չորրորդ տեղն է զբաղեցրել տարածաշրջանային մրցաշարում։ 1999 թվականին Արզամասի «Տորպեդոն» գլխավորել է երկրորդ լիգայում, սակայն ակումբը մրցաշրջանի ընթացքում լուծարվել է։ 2002 թվականին մարզել է «Գորնյկաը» Ղազախստանի երկրորդ լիգայում։

2003-2004 թվականներին եղել է Յարոսլավլի «Շիննիկի» դուբլի գլխավոր մարզիչը։ Հետագայում գլխավորել է սիրողական ակումբներ՝ «Լոկոմոտիվ» (Լուկոյանով), «Տիտան» (Կլին)։ Աշխատել է «Նիժնի Նովգորոդի» մարզչական շտաբում այն ժամանակաշրջանում, երբ թիմը հանդես է եկել պրոֆեսիոնալ մրցումներում։

2013 թվականի նոյեմբերին գլխավորել է «Վոլգա-Օլիմպիեցը», որը նույն ժամանակահատվածում միավորվել է «Շախտյորի» (Պեշելան) հետ[2], աշխատել է թիմի հետ մինչև 2014 թվականի մայիս[3]։ Հետագայում մարզել է մանկապատանեկան թիմեր Նիժնի Նովգորոդում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Горняк» Хромтау 3 : 0 «Восток» Усть-Каменогорск
  2. Александр Платонычев: Задача на сезон уже поставлена(չաշխատող հղում)
  3. «Валерий Макаров возглавил «Шахтер-Волгу-Олимпиец»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]