Ալեքսանդր Պաշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պաշչենկո
Քաղաքացիությունը  Մոլդովա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 28, 1989(1989-05-28)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ալեքսանդր Յուրևիչ Պաշչենկո (ռումիներեն՝ Alexandru Paşcenco, մայիսի 28, 1989(1989-05-28)[1][2], Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի ֆուտբոլիստ, Մոլդովայի ազգային հավաքականի և «Դինամո-Ավտո» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշենկոն Տիրասպոլի «Շերիֆ» ֆուտբոլային ակումբի սան է։ Խաղացել է նաև մոլդովական այլ ակումբներում՝ «Դինամո» Բենդեր, «Տիլիգուլ-Տիրաս», «Տիրասպոլ»։ 2010 թվականի ամռանը կիսապաշտպանը տեղափոխվել է «Ռապիդ» ֆուտբոլային ակումբ, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան[4]։ 2012 թվականին վերադարձել է իր հարազատ ակումբ, որի գույները պաշտպանել է մինչև 2014 թվականը[5]։

2014 թվականի սկզբին փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Տիրասպոլի «Շերիֆի» հետ և տեղափոխվել Երևանի «Արարատ», որի հետ պայմանագիր է կնքել մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը[6]։ Երևանյան ակումբ տեղափոխվելուց առաջ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցել ղազախական «Կայսարում»[7]։ Հունիսին պայմանագիր է կնքել Քիշնևի «Զիմբրու» ակումբի հետ[8], որի հետ նա նվաճել է Մոլդովայի Սուպերգավաթը։ 2014 թվականի դեկտեմբերին հեռացել է Քիշնևի ակումբից, իսկ 2015 թվականի հունվարին տեղափոխվել է իրանական «Նաֆթ ՄԻՍ» թիմ[9]։ Նույն թվականի ամռանը հեռացել է իրանական ակումբից[10], իսկ հուլսիին հայտնի է դարձել, որ Ալեքսանդրը մեկ տարվա պայմանագիր է կնքել մոլդովական «Ակադեմիա ՈՒՏՄ» ակումբի հետ[11]։ 2016 թվականի մարտին միացել է «Դինամո-Ավտո» ֆուտբոլային ակումբին[12], իսկ ամռանը վերադարձել է բուլղարական ակումբ «Վերեա»[13]։

2017 թվականին տեղափոխվել է քիշնևական «Դաչիա» ակումբ[14], որտեղ նվաճել է առաջնության արծաթե մեդալներ[15]։ 2018 թվականին տեղափոխվել է ղազախական «Կիզիլ-Ժար» ակումբ[16]։ Սակայն մարտին հայտնի է դարձել, որ նա համալրել է «Դինամո-Ավտո»-ի շարքերը[17]։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը խաղացել է Մոլդովայի երիտասարդական U-17 (թիմի ավագ), U-19 և U-21 հավաքականներում[18]։ 2012 թվականից մինչ օրս Ալեքսանդր Պաշչենկոն հանդես է գալիս Մոլդովայի ազգային հավաքականում։ Այս պահի դրությամբ նա անցկացրել է 9 խաղ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ եղբայր Սերգեյը նույնպես ֆուտբոլիստ է, խաղում է դարպասապահի դիրքում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլդովա Մոլդովա Շերիֆ՝

  • Մոլդովայի չեմպիոն (1)՝ 2013
  • Մոլդովայի սուպերգավաթակիր (1)՝ 2013

Մոլդովա Մոլդովա Զիմբրու՝

  • Մոլդովայի սուպերգավաթակիր (1)՝ 2014

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլդովայի առաջնության լավագույն կիսապաշտպան (1)՝ 2012[19][20]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Александр Пащенко переходит в армянский «Арарат»». publika.md. 2014 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  4. «Александр Максимов и Александр Пащенко перешли в «ЦСКА-Рапид»». moldfootball.com. 2010 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  5. «Александр Пащенко: «Хочется самому больше забивать»». moldova.sports.md. 2012 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  6. «Александр Пащенко подписал контракт с «Араратом»». noi.md. 2014 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  7. «Александр Пащенко о несостоявшемся переходе в «Кайсар»». sports.kz. 2014 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  8. «Александру Пащенко подписал с Зимбру». zimbru.md. 2014 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
  9. «Александр Пащенко перешёл в иранский «Нафт Месджеде Солейман» вслед за Георгием Георгиевым». moldfootball.com. 2015 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  10. «Александр Пащенко: «С „Нафт Месджеде Солейман" у меня закончился контракт и соглашение с командой мы не продлили»». moldfootball.com. 2015 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  11. «Александр Пащенко пополнил состав «Академии»». moldfootball.com. 2015 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  12. «Александр Пащенко подписал контракт с «Динамо-Авто»». moldfootball.com. 2016 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  13. «Александр Пащенко: «Со своей стороны я стараюсь делать максимум для вызова в сборную»». moldfootball.com. 2016 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  14. «Денис Илеску и Александр Пащенко подписали контракты с "Дачией"». moldfootball.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  15. «"Шериф" обыграл "Дачию" в "Золотом матче" и стал чемпионом Молдовы 2016/17». moldfootball.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  16. «Александр Пащенко подписал контракт с казахским "Кызыл-жаром"». moldfootball.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  17. «Большая группа игроков "Дачии" перешла в "Динамо-Авто"». moldfootball.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  18. «Состав «Шерифа» пополнил еще один воспитанник тираспольского футбола». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  19. ««Шериф» расторг контракт с Александром Пащенко». moldfootball.com. 2014 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  20. Евгений Баланюк (2014 թ․ հունիսի 11). «Пащенко стал «зубром»». ru.uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]