Ալեքսանդր Շմիդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Շմիդտ
Ծնվել էօգոստոսի 15, 1911(1911-08-15)
ԾննդավայրՌեչիցա, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 5, 1987(1987-05-05) (75 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ և Leningrad School of Painting?
Ժանրդիմապատկեր, բնանկար և գեղանկար
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Alexander Shmidt Վիքիպահեստում

Ալեքսանդր Վլադիմիրովիչ Շմիդտ (ռուս.՝ Шмидт Александр Владимирович, օգոստոսի 15, 1911(1911-08-15), Ռեչիցա, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 5, 1987(1987-05-05), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, մանկավարժ, գեղանկարիչ, ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Վլադիմիրովիչ Շմիդտը ծնվել է 1911 թվականի օգոստոսի 15-ին Բելառուսիայի Ռեչիցա քաղաքում։

1933 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը, որտեղ սովորել է Ալեքսանդր Սավինովի, Արկադի Ռիլովի, Կուզմա Պետրով-Վոդկինի, Վասիլի Սավինսկու մոտ։

1941 թվականից մասնակցել է ցուցահանդեսների՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Նա նկարել է դիմանկարներ, քաղաքային և լանդշաֆտային բնանկարներ, նատյուրմորտներ, ժանրային նկարներ։ Աշխատել է յուղաներկային գեղանկարչության և ջրաներկի տեխնիկայով։ 1951 թվական ընդունվել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Շմիդտի ստեղծագործության առաջատար ժանրը Լենինգրադի բնապատկերն է։ Աշխատանքների կոլորիտը զուսպ է, կառուցվում է նուրբ գույների և երանգային լուծումների հիման վրա։ Նկարչի ստեղծագործությունների թվում են «Անդրբևեռ», «Հողագործներ», «Նորվեգիա» (բոլորը 1944), «Գերմանիա», «Լեհաստան։ Դադարքատեղում», «իպուկահար Մայա Ուրսուլ»[2] (բոլորը 1945), «Գրիբոեդովի ջրանցքի ափ»[3], «Հին գետային նավահանգիստ Նևայի վրա»[4] (երկուսն էլ 1951), «Սանդղավանդ ծովի վրա» (1953), «Վերջին սառույցը»[5] (1954), «Գորշ օր։ Գրիբոեդովի ջրանցք»[6] (1955), «Գրիբոեդովի ջրանցքը ձմռանը», «Գրիբոեդովի ջրանցքը աշնանը»[7] (երկուսն էլ 1956), «Տոնական առավոտ», «Կաղնիներ»[8] (երկուսն էլ 1957), «Հյուսիսային Կովկաս»[9], «Հին Լադոգան Վոլխովի մոտ»[10] (երկուսն էլ 1958), «Ամառային այգին հոկտեմբերին»[11] (1959), «Սպորտանավերի կայան» (1960), «Փողոց Բախչիսարայում»[12] (1961), «Լենինգրադյան փողոց», «Ձմեռային պալատի բակ»[13], «Հին այգի Յասնայա Պոլյանայում»[14], «Մեծ Պոդյաչեսկայա փողոց»[4] (բոլորը 1962), «Վոլխովի ափերը»[15], «Ավրորա» հածանավը Հոկտեմբերի 50-ամյակի օրը»[4] (երկուսն էլ 1967), «Բակ հարավում»[16] (1968), «Там, где ухают совы»[17] (1969), «Պատանու դիմանկար»[18], «Կեսօրը Բախչիսարայում»[17], «Աղջիկն ստուդիայում»[19] (բոլորը 1970), «Սերյոժա», «Աղջիկը կիսադեմով», «Татарский верх»[20] (բոլորը 1972), «Վոլխովի ափի մոտ»[21] (1974), «Հիդրոլոգ Վլադիմիր Կվարացխելիա»[22], «Տղան սպիտակ բաճկոնով»[23] (երկուսն էլ 1975), «Վյազովո»[24] (1977) և ուրիշներ։

Ալեքսանդր Շմիդտը իր ստեղծագործական աշխատանքը համատեղել է Վ. Ի. Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում (1947-1949) և Վիբորգի մշակույթի տան (1949-1971) գեղարվեստական ստուդիայում բազմամյա մանկավարժական գործունեության հետ։ Նկարչի անհատական ցուցահանդեսները տեղի են ունեցել Լենինգրադում 1962, 1973, 1983 և 1989 թվականներին։ 1989-1992 թվականներին արդեն նկարչի մահից հետո նրա աշխատանքները հաջողությամբ ներկայացվել են Ֆրանսիայում L' Ecole de Leningrad ռուսական գեղանկարչության ցուցահանդեսներում և աճուրդներում[25]։

Ալեքսանդր Շմիդտը մահացել է 1987 թվականի մայիսի 5-ին Լենինգրադում՝ կյանքի յոթանասունվեցերորդ տարում։ Նրա ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Իտալիայում և այլ երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — с. 598.
  2. 40 Лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — с.76.
  3. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.21.
  4. 4,0 4,1 4,2 Петербург — Петроград — Ленинград в произведениях русских и советских художников. Каталог выставки. - Л: Художник РСФСР, 1980. - с.120.
  5. Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.22.
  6. Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. - Л: ЛССХ, 1956. - с.20.
  7. Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.26.
  8. 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.34.
  9. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — с.20.
  10. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.30.
  11. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.46.
  12. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.43.
  13. Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.62.
  14. Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. - с.32.
  15. Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1970. — с.19.
  16. Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — с.17.
  17. 17,0 17,1 Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1972. — с.17.
  18. Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.23.
  19. Наш современник. Вторая выставка произведений ленинградских художников 1972 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1973. — с.12.
  20. По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.28.
  21. 40 Лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — с.15.
  22. Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.23.
  23. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.28.
  24. Выставка произведений ленинградских художников, посвященная 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.24.
  25. L' Ecole de Leningrad. Auction Catalogue. — Paris: Drouot Richelieu, 11 Juin 1990. — p.158-159.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]