Ալեքսանդր Զոլոտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Զոլոտով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 17, 1959(1959-09-17) (64 տարեկան)

Ալեքսանդր Զոլոտով (ռուս.՝ Алекса́ндр Ю́рьевич Зо́лотов, սեպտեմբերի 17, 1959(1959-09-17)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Զոլոտովը ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Օլգա Վասիլևնա Զոլոտովայի և Յուրի Միխայլովիչ Զոլոտովի ընտանիքում։ Հայրը եղել է դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանը Մալիում։

1982 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1982 թվականին սկսել է զբաղվել դիվանագիտական գործունեությամբ։

  • 2000-2006 թվականներ՝ Ալժիրում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2006 թվականից մինչև 2008 թվականը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի բաժանմունքի պետ։
  • 2008-ից մինչև 2011 թվականը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը։
  • 2011 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2017 թվականի հուլիսի 10-ը եղել է Ալժիրում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի հունիսի 18)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2014 թվականի դեկտեմբերի 16)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]