Ալեքսանդր Դանիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեքսանդր Դանիլով
բելառուս․՝ Аляксандр Данілаў
Alyaksandr Danilaw.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը բելառուս
Քաղաքացիությունը Flag of Belarus.svg Բելառուս
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1980(1980-09-10)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Գոմել, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Հասակ 178 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998-2004 Բելառուս Գոմել 118 (8)
2001  Բելառուս ԶԼիՆ 27 (2)
2004-2007 Ուկրաինա Մետալիստ 83 (3)
2008-2009 Ուկրաինա Մետալուրգ (Դոնեցկ) 9 (0)
2009-2011 Ուկրաինա Արսենալ (Կիև) 31 (0)
2011 Բելառուս Գոմել 6 (0)
2012-2013 Բելառուս Դինամո (Մինսկ) 48 (2)
2015 Բելառուս Գոմել 24 (0)
Ազգային հավաքական
Բելառուս Բելառուս (մինչև 21) 7 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդր Անատոլևիչ Դանիլով (բելառուս․՝ Аляксандр Анатолевіч Данілаў, սեպտեմբերի 10, 1980(1980-09-10)[1], Գոմել, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Դանիլովն իր կարիերան սկսել է Գոմելի մանկապատանեկան մարզադպրոցում Բելառուսի ճանաչված մարզիչներ Վիկտոր Կորոտկևիչի ու Վլադիմիր Ագեևի գլխավորությամբ: Ապա տեղափոխվել է «Գոմելի» ավագ թիմ, որտեղ ոչ մեծ ընդմիջումով խաղացել է մինչև 2005 թվականը: Դրանից հետո նա հանդես է եկել Խարկովի «Մետալիստ» ակումբում: 2007 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվել է ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը, իր վերջին հանդիպումը «Մետալիստի» կազմում անցկացրել է 2007 թվականի դեկտեմբերի 1-ին ընդդեմ «Զակարպարտիեի» (1: 0)[2]: 2008 թվականին նա տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ» ակումբ և կնքել երեք տարվա պայմանագիր 2+1 համակարգով: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 2-ին ընդդեմ Զապորոժիեի «Մետալուրգ» ակումբի (0: 1)[3]:

Բելառուս Ալեքսանդր Դանիլովը վերադարձել է 2011 թվականի աշնանը և մրցաշրջանն ավարտել «Գոմելում»: 2012 թվականի մարտի սկզբին ստորագրել է երկու տարվա պայմանագիր Մինսկի «Դինամո» ակումբի հետ[4]: Մինսկի ակումբում անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում մասնակցել է 56 հանդիպման՝ խփելով երեք գոլ և կատարելով ութ գոլային փոխանցում: Հունվարի սկզբին Դանիլովը հեռացել է Մինսկի ակումբից պայմանագրի ժամկետը վերջանալու պատճառով[5]: 2015 թվականին նա վերադարձել է «Գոմել» ակումբ:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելառուսի չեմպիոն (1) - 2003 թ.
  • Բելառուսի առաջնության բրոնզե մեդալակիր (3) - 2011, 2012, 2013 թթ.
  • Բելառուսի գավաթակիր (1) - 2002
  • Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) - 2006/2007 թթ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]