Ալեքսանդր Գրեբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գրեբա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 23, 1980(1980-09-23) (43 տարեկան)
ԾննդավայրՅակովլևսկի շրջան, Բելգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
 Ռուսաստան
Պատիժցմահ բանտարկություն
Սպանություն

Ալեքսանդր Իվանովիչ Գրեբա (ռուս.՝ Алекса́ндр Ива́нович Гре́ба, սեպտեմբերի 23, 1980(1980-09-23), Յակովլևսկի շրջան, Բելգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ավազակ և մարդասպան, որը կատարել է 5 սպանությունների շարք 1996 և 2004 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկութուն և առաջին սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գրեբան ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 23-ին Բելգորոդի շրջանի Յակովլևսկի շրջանի Մոշչենոե գյուղում։ Ալեքսանդրի ծնողները բաժանվել են, երբ նրա 2 տարեկանը դեռ բոլորած չի եղել։ Վալենտինան՝ Գրեբի մայրը խմել է, անկարգ ապրելակերպ էր վարում, գողություն է արել տնից և այլն։ Իվան Գրեբայից բաժանվելուց հետո նորից է ամուսնացել, բայց երկրորդ ամուսինը՝ Վասիլի Կուլինիչը, նույնպես շուտով լքել է նրան՝ չնայած երեք դուստրերի ծնունդին։ Սրանից հետո հաճախ իր զայրույթը հանել է երեխաներից, հատկապես Ալեքսանդրից։ Ընտանիքը ապրել է շատ դժվարությամբ, ուստի 10 տարեկանում Ալեքսանդրը սկսել է գողություն անել։ Հասունանալով՝ տնից փախել է անտառ, որտեղ ապրում էր։

16 տարեկանում Ալեքսանդր Գրեբան կատարել է իր առաջին սպանությունը։ Այդ օրը շատ ցուրտ է եղել, և նա ստիպված է եղել հեռանալ անտառից։ Գնացել է ուրիշի հավաբուն, և երբ տարեց տերը մտել է այնտեղ, սպանել է նրան, քանի որ շատ նման է եղել մորը։ Գրեբան ձերբակալվել է հանցագործության վայրում և դատապարտվել 8 տարի 10 ամիս ազատազրկման[1]։

Ազատում և սպանությունների շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի ապրիլին Գրեբան պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Գաղութից հեռանալուց հետո բնակություն է հաստատել մորաքրոջ՝ Տատյանա Բրեդիխինայի մոտ, իսկ ազատ արձակվելուց 2 ամիս անց կատարել է հերթական սպանությունը։ 2004 թվականի հունիսի 25-ին Գրեբան որոշել է գիշերել թոշակառու Իվան Մարտինենկոյի անասնագոմում, երբ Մարտինենկոն մտել է գոմ և տեսել Գրեբային, սպանել է նրան, իսկ հետո փախել անտառ։

Ընդամենը 3 օր անց (հունիսի 28) Գրեբան նույն կերպ սպանեց թոշակառու Մարիա Սաենկոյին։ Նա նաև կերավ նրա տանը գտած ուտելիքը, վերցրեց նրա իրերը, որոնք բավականին էժան էին, և գնաց անտառ։ Քննիչները շներով գնացին մարդասպանի հետքերով և շուտով գտան Գրեբայի խրճիթը. Ինքը՝ Գրեբան, այդ ժամանակ ծառերի ետևից հետևում էր նրանց։

Նույն օրը Գրեբան կրկնակի սպանություն է կատարել՝ զոհերը թոշակառուներ Նինա Սամոզվոնն ու Մարիա Կոնոնովան են եղել, որոնց հետ մարդասպանը խնդրել է գիշերել իրնեց մոտ։ Սպանությունից կարճ ժամանակ առաջ գնացել է տեղի ուղղափառ եկեղեցի և խնդրել քահանային (հայր Նիկոլային) թույլ տալ իրեն աշխատել, բայց Գրեդան քահանայի մոտ տհաժ տպավորություն է թողել, և նա մեղմորեն մերժել է։

Ձերբակալություն և դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հուլիսի 6-ին գյուղերից մեկի թոշակառուի դուստրը մտել է իր տուն և տեսել, որ ձեղնահարկում մի անծանոթ է քնած, դա եղել է Գրեբանը։ Արթնացել է և շտապել աղջկա վրա, բայց աղջիկը փախել է և կողպել տան դուռը։ Աղջիկը ոստիկանություն է կանչել, և Գրեբային շուտով ձերբակալել են։ Դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման հատուկ ռեժիմի թիվ 18 ուղղիչ գաղութում, որը հայտնի է որպես «Բևեռային բու»։ Գրիբան փորձել է բողոքարկել դատավճիռը[2]։

Ժողովրդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գոբլին» - ֆիլմ «Հանցագործության տարեգրություն» սերիալից
  • «Ինչ է թաքցնում անտառը» - ֆիլմ «Դետեկտիվ պատմություններ» շարքից
  • «Մեթոդ» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում դարձել է մոլագար Անդրեյ Պասյուկի նախատիպը, դերը կատարել է դերասան Ռոման Մայակինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кассационное определение по делу Гребы». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  2. «О Слове Божьем». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]