Ալեքսանդր Դանիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Դանիլով
բելառուս․՝ Аляксандр Данілаў
Անձնական տվյալներ
Ազգությունը բելառուս
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1980(1980-09-10)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Գոմել, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 178 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998-2004 Բելառուս Գոմել 118 (8)
2001  Բելառուս ԶԼիՆ 27 (2)
2004-2007 Ուկրաինա Մետալիստ 83 (3)
2008-2009 Ուկրաինա Մետալուրգ (Դոնեցկ) 9 (0)
2009-2011 Ուկրաինա Արսենալ (Կիև) 31 (0)
2011 Բելառուս Գոմել 6 (0)
2012-2013 Բելառուս Դինամո (Մինսկ) 48 (2)
2015 Բելառուս Գոմել 24 (0)
Ազգային հավաքական
Բելառուս Բելառուս (մինչև 21) 7 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդր Անատոլևիչ Դանիլով (բելառուս․՝ Аляксандр Анатолевіч Данілаў, սեպտեմբերի 10, 1980(1980-09-10)[1][2], Գոմել, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Դանիլովն իր կարիերան սկսել է Գոմելի մանկապատանեկան մարզադպրոցում Բելառուսի ճանաչված մարզիչներ Վիկտոր Կորոտկևիչի ու Վլադիմիր Ագեևի գլխավորությամբ։ Ապա տեղափոխվել է «Գոմելի» ավագ թիմ, որտեղ ոչ մեծ ընդմիջումով խաղացել է մինչև 2005 թվականը։ Դրանից հետո նա հանդես է եկել Խարկովի «Մետալիստ» ակումբում։ 2007 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվել է ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը, իր վերջին հանդիպումը «Մետալիստի» կազմում անցկացրել է 2007 թվականի դեկտեմբերի 1-ին ընդդեմ «Զակարպարտիեի» (1:0)[3]։ 2008 թվականին նա տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ» ակումբ և կնքել երեք տարվա պայմանագիր 2+1 համակարգով։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 2-ին ընդդեմ Զապորոժիեի «Մետալուրգ» ակումբի (0:1)[4]։

Բելառուս Ալեքսանդր Դանիլովը վերադարձել է 2011 թվականի աշնանը և մրցաշրջանն ավարտել «Գոմելում»։ 2012 թվականի մարտի սկզբին ստորագրել է երկու տարվա պայմանագիր Մինսկի «Դինամո» ակումբի հետ[5]։ Մինսկի ակումբում անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում մասնակցել է 56 հանդիպման՝ խփելով երեք գոլ և կատարելով ութ գոլային փոխանցում։ Հունվարի սկզբին Դանիլովը հեռացել է Մինսկի ակումբից պայմանագրի ժամկետը վերջանալու պատճառով[6]։ 2015 թվականին նա վերադարձել է «Գոմել» ակումբ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելառուսի չեմպիոն (1) - 2003 թ.
  • Բելառուսի առաջնության բրոնզե մեդալակիր (3) - 2011, 2012, 2013 թթ.
  • Բելառուսի գավաթակիր (1) - 2002
  • Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) - 2006/2007 թթ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Украина — Закарпатье (Ужгород) — Металлист (Харьков) — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  4. «Украина — Металлург З (Запорожье) — Металлург Д (Донецк) — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  5. ««Динамо» подписало Данилова». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  6. «Данилов покинул «Динамо»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]