Ալեքսանդրա Լևուշինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Լևուշինա
Ծնվել էմարտի 15, 1918(1918-03-15)
ԾննդավայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1994(1994-12-09) (76 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրբնանկար
Պարգևներ
«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Ալեքսանդրա Յուլիանովնա Լևուշինա (ռուս.՝ Александра Юлиановна Левушина, մարտի 15, 1918(1918-03-15), Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան - դեկտեմբերի 9, 1994(1994-12-09), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային նկարչուհի, գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Լևուշինան ծնվել է 1918 թվականի մարտի 15-ին Պետրոգրադում, աշխատավորների ընտանիքում։ Նրա հայրը՝ Յուլիան Ալեքսանդրովիչ Շոթը, աշխատել է որպես մեխանիկ ավիացիոն գործարանում։ Իսկ մայրը՝ Վերա Նիկոլաևնա Սերովան, զբաղվել է տնային տնտեսությամբ և երեխաների դաստիարակությամբ։ Մայրը ծնունդով Տվերի նահանգի Բեժեցկից էր, որը 20-րդ դարում շատ տաղանդավոր նկարիչներ ուներ։ Նրանց թվում են Լենինգրադի գեղանկարիչներ Ալեքսանդր Սամոխվալովը, Սերգեյ Օսիպովը, Պյոտր Բուչկինը, Վիկտոր Տետերին, Յուրի Տուլինը և ուրիշներ։ Գուցե դա է կանխորոշել երիտասարդ Ալեքսանդրա Լևուշինայի ապագա մասնագիտության ընտրությունը։ 1935 թվական ավարտել է յոթնամյա դպրոցը, ընդունվել է Լենինգրադի գեղարվեստ-մանկավարժական տեխնիկում, որն ավարտել է 1939 թվականին։ Այնուհետև, նախապատրաստվելով Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտընդունվելուն, երկու տարի սովորել է գեղարվեստի Համառուսաստանյան ակադեմիայի միջնակարգ գեղարվեստական դպրոցի բարձր դասարաններում, որն ավարտել է 1941 թվականի հունիսին։

Սկսված պատերազմը փոխել է Լևուշինայի ծրագրերը։ Նա ամբողջ շրջափակման ընթացքում մնացել է Լենինգրադի պաշտպանների շրջանում, աշխատել է պաշտպանական ամրությունների կառուցման վրա, հակաօդային պատպանության ջոկատներում, Սկորոխոդ գործարանում, որը ռազմաճակատի համար զինամթերք է թողարկել։ Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար» և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած քաջարի աշխատանքի համար» մեդալներով։ 1944 թվականին, շրջափակման ավարտից և Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի՝ տարհանումից վերադառնալուց հետո Ալեքսանդրա Լևոիշինան ընդունվել է ինստիտուտի գեղանկարչական բաժին։ Սովորել է Ալեքսանդր Զայցևի, Հենրիխ Պավլովսկու, Սեմյոն Աբուգովի մոտ։ 1950 թվականին ավարտել է ինստիտուտը պրոֆեսոր Միխայիլ Ավիլովի արվեստանոցում ՝ գեղանկարչության նկարչի որակավորման շնորհմամբ, դիպլոմային աշխատանք եղել է «Լենինգրադի բնապատկեր» ժանրային կտավը[2]։

Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Լենիզոյում պայմանագրերով։ 1950 թվականին դարձել է Լենինգրադի խորհրդային նկարիչների միության անդամ։ Նույն տարվանից մասնակցել է ցուցահանդեսների՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Ստեղծել է հիմնականում բնանկարներ, ինչպես նաև թեմատիկ նկարներ։ Բազմիցս աշխատել է Հին Լադոգայի նկարիչների ստեղծագործական տանը։ Լևուշինայի ստեղծած ստեղծագործությունների թվում են՝ «Երեկոյանում է» (ռուս.՝ «Вечереет»)[3], «Դաշտ»[4] (երկուսն էլ 1953), «Գարուն»[5] (1954), «Լենինգրադի խոզաբուծարանում»[6] (1957), «Վոլխով»[7] (1961) և այլն։

Մահացել է 1994 թվականի դեկտեմբերի 9-ին Պետերբուրգում։

Ալեքսանդրա Լևուշինայի ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում և այլ երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.74.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.63.
  3. Весенняя выставка произведений ленинградских художников 1953 года. Каталог. - Л: ЛССХ, 1953. - с.6.
  4. Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. - Л: ЛССХ, 1956. - с.12.
  5. Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. - Л: Изогиз, 1954. - с.13.
  6. 1917 - 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. - Л: Ленинградский художник, 1958. - с.20.
  7. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1964. - с.24.

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.337.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1953 года. Каталог. - Л: ЛССХ, 1953. - с.6.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. - Л: Изогиз, 1954. - с.13.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. - Л: ЛССХ, 1956. - с.12.
  • 1917 - 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. - Л: Ленинградский художник, 1958. - с.20.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1964. - с.24.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.74.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.389, 390, 392. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.63.