Ալբերտ Թուրգուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Թուրգուդ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 11, 1874(1874-01-11)[1]
ԾննդավայրNorth Melbourne
Մահացել էմայիսի 8, 1927(1927-05-08) (53 տարեկան)
Մահվան վայրMalvern
ԳերեզմանBrighton Cemetery
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունBrighton Grammar School?
ՄասնագիտությունAustralian rules football player
Պարգևներ և
մրցանակներ
 Albert Thurgood Վիքիպահեստում

Ալբերտ Ջոն Թուրգուդ (հունվարի 11, 1874(1874-01-11)[1], North Melbourne - մայիսի 8, 1927(1927-05-08), Malvern), ավստրալիական ֆուտբոլիստ՝ Վիկտորիայի ֆուտբոլային ասոցիացիայում (VFA), Վիկտորիանական ֆուտբոլային լիգայում (VFL) և Արևմտյան Ավստրալիայի ֆուտբոլային ասոցիացիայում (WAFA):

Նա համարվում է VFA և VFL խաղերի չեմպիոն խաղացողներից մեկը և, հնարավոր է, պատմության մեջ միակ ամենաերկար հարվածը գրանցաց ֆուտբոլիստը[2]։ Նկարագրվելով որպես «իդեալական ֆուտբոլիստ», նա սովորաբար խաղացել է որպես կենտրոնական կիսապաշտպան, բայց նրա հմտությունն ու բազմակողմանիությունը հնարավորություն են տվել վերջինիս անցնելու ցանկացած ուրիշ դիրքի պետք եկած ժամանակ[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնն Թուրգուդը շինարար Ջոն Ջոզեֆ Թուրգուդի (1840–1881թթ.)[4] և Ամելիա Մերի Թուրգուդի (1854–1901թթ.) (ազգանուն Բաքլենդ)[5][6], որդին է, որը ծնվել է Հյուսիսային Մելբուռնի Էրրոլ փողոցում, 1874 թվականի հունվարի 11-ին։

Նա 1899 թվականի ապրիլի 26-ին ամուսնացել է Իդա Ալմա Մերի Թոմասի հետ (Ֆեյրֆիլդում)[7][8]։ Ունեցել են երկու դուստր ՝ Մարջորի Թուրգուդին[9] և Գվենիթ Իդա Թուրգուդին[10]։

Թուրգուդը մահացավ 1927 թվականի մայիսի 8-ին ՝ ավտովթարի արդյունքում[11][12]։ Նրան թաղեցին Անգլիկան ծեսերով Բրայթոնի գերեզմանատանը[13]։ Նա «Էսենդոնի» նախկին ֆուտբոլիստ Ջիմի Թուրգուդի զարմիկն է և «Ալոճենի» նախկին խաղացող Ջոշ Թուրգուդի մեծ քեռին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա կրթություն է ստացել Բրայթոնի քերականության դպրոցում։

Ֆուտբոլային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը թողնելուց հետո նա միացավ «Էսսենդոն» ֆուտբոլային ակումբին (Վիկտորիայի ֆուտբոլային ասոցիացիայում) (VFA)[14]:

VFA[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրգուդը 1892–94թթվականին խաղացել է Էսսենդոնի կազմում (VFA- ում)։ 183 սմ հասակով և 76,2 կգ քաշով Թուրգուդն ուներ այնպիսի հատկություններ, որոնք նրան դարձնում էին հիմնական դիրքում բազմակողմանի խաղացող ֆուտբոլիստ։ Նրա ամենամեծ կարողությունը ոտքով հարվածելն էր։ Սովորաբար խաղում էր կենտրոնում և կիսապաշտպանի դիրքում,  կարող էր պարբերաբար հարվածել մինչև 65-70 դյույմ և ավելի հեռավորության վրա[15][16]։

Ընդհանուր առմամբ 1893 թվականին, Թուրգուդը 18 գոլ է խփել, իսկ 63 հատ՝ 1894-ին։ 1893թ-ի վերջին երկու խաղերում նա խփել է 21 գոլ։ Էսենդոնի տասը գոլերից ինը Հյուսիսային Մելբուրնի դարպասում, իսկ Էսենդոնի տասներկու գոլերից և բոլորը Ռիչմոնդի դարպասում (հաջորդ շաբաթ), բայց բոլոր արտասովոր սխրանքներին տրվեց դարաշրջանի ամենացածր գնահատականը։

Նա «Էսենդոնում» անցկացրել է 57 VFA խաղ և դարձել 183 գոլի հեղինակ[17]։

WAFA[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին նա հեռացավ Էսենդոնից ՝ Արևմտյան Ավստրալիայում աշխատանք փնտրելու, խաղաց «Ֆրեմենտլ» ֆուտբոլային ակումբում (ներկայիս համանուն ակումբին միացած չէ), ինչպես նաև Արևմտյան Ավստրալիայի ֆուտբոլային ասոցիացիայում (WAFA): Իր այնտեղ գտնվելու ընթացքում նա երեք անգամ անընդմեջ գլխավորում էր WAFA- ի դարպասապահների ցուցակը 1895-1897 թվականներին ՝ օգնելով կողմերին բարձրացնել առաջնություններում դիրքը այդ ժամանակահատվածի առաջին երկու տարիներին[18]։

VFL[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա 1898 թվականին վերադարձավ Վիկտորիա և փորձեց Էսենդոնի հետ կարիերան վերսկսել Վիկտորիայի նորաստեղծ ֆուտբոլային լիգայում (VFL, հետագայում ՝ AFL), բայց VFL– ը նրան մերժեց բազմազան պատճառներով։ 1898 թվականին ստիպված էր դուրս թողնել ինքն իրեն ֆուտբոլից, սակայն վերջապես խաղադաշտ դուրս եկավ Էսենդոնի համար (1899 թվականին) և գլխավորեց ակումբի դարպասապահների ցուցակը 1900թվ. (25) և 1902թվ. (33) թվականներին[19]։

Մինչ ժամանակակիցները նշում էին, թե Թուրգուդը դանդաղաշարժ է, ծանր և պակաս հմայիչ, նա իր լավագույն արդյունքը գրանցեց 1901 թ. VFL Grand Final- ում Collingwood- ի դեմ խաղում, երբ խփեց թիմի վեց գոլերից երեքը և էրսսենդոնի հաղթանակի հիմնական ներդրողը հանդիսացավ փաստացի։ Նույն թվականին նա շահեց Essendon's Club Champion մրցանակը[19]։

1902 թվականին մի առեղծվածային խաղացող, որը ճանաչվում է որպես «Գուդթուր», «Էսսենդոնի» կազմում երկու խաղի մասնակցեց հենց այն ժամանակ, երբ Թուրգուդը երեք խաղով որակազրկում էր կրում «Սբ Կիլդա» -ի ֆուտբոլիստ Միք Անգլիսի և Ալֆ Թրևիլյանի հարվածային ֆուտբոլիստների պատճառով։ Առաջինը 1902 թվականի հունիսի 14-ին Ֆիցրոյը (8-րդ տուր), և երկրորդը 1902-ի հուլիսի 5-ին (10-րդ տուր)` Մելբուռնի դեմ։

1902 թվականին տարածվեցին լայնածավալ մեղադրանքներ այն մասին, որ նա Քոլինգվուդին ընդդեմ էր դուրս եկել Չելենջի եզրափակչում, որը Էսենդոնը կորցրեց ծանր հաշվով՝ 33 միավորով։ Զզվելով, Թուրգուդը պահանջեց, բայց վերջում մերժվեց, որից հետո էլ հենց որոշեց թոշակի անցնել։

Չորս տարի անց նա գայթակղվեց դեպի Էսենդոնը, բայց ութ խաղ անցկացնելուց հետո ստիպված եղավ ընդմիշտ թոշակի անցնել, երբ ստացավ կոճի չափազանց լուրջ վնասվածք։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր թոշակի ընթացքում գրանցել է չորս ռեկորդ. 1893 թվականի մրցաշրջանի ընդհանուր արդյունքը եղել է վիկտորիանական ռեկորդը, մինչև 1915 թվականը 12 գոլ՝ մեկ խաղում մինչև 1919 թվականը, կարիերայում ընդհանուր 272 գոլ (Էսենդոնի ռեկորդ էր մինչև 1935 թվականի 8-րդ տուրում կոտրվելը) Keith Forbes- ի կողմից 1099 յարդ ռեկորդային հարված (98,48 մետր հեռավորության վրա), փոքր քամու օգնությամբ East Melbourne Cricket Ground- ում ՝ 1899 թվականի հունիսի 22-ին, շարունակում է մնալ պատմության մեջ ամենաերկար տեղային գրանցած հարվածը[2]։

Ֆուտբոլից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա նաև լավ բռնցքամարտիկ էր, 1890-ականների ընթացքում անցկացրել է երեք առաջին XI հանդիպումները «Հյուսիսային Մելբուրնի» ակումբում, ինչպես նաև գոլֆ խաղացող էր[20]։ Ֆուտբոլից հեռանալուց հետո Թուրգուդն ակտիվորեն մասնակցել է ձիարշավների ՝ մի քանի տարի որպես բուքմեյքերական, իսկ հետագայում ՝ որպես սեփականատեր։ Նա սեփականաշնորհել է մի շարք հաջողակ ձիերի, ներառյալ Ամազոնիան, որը 1921 թվականին շահել է Bagot Handicap- ը և այդ տարի «Մելբուրնի գավաթ»-ի երրորդ տեղը զբաղեցրել։

1996-ին Թուրգուդին ընդգրկեցին Ավստրալիայի ֆուտբոլի փառքի սրահում։ Նա ներառվեց Essendon- ի դարի թիմում, որն ընտրվել էր 1997 թ. VFL / AFL- ի հարյուրամյակի տարում։ «Մեծը» մականունով, նա 2004 թվականին ընդգրկվեց WA- ի փառքի սրահում որպես առաջին ինդուկտոր[21]։

Էսենդոնի չեմպիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Essendon- ի խումբը նրան դասեց Essendon- ի չեմպիոնների ցուցակի 9-րդ հորիզոնականում,  այդտեղի երբևիցե 25 լավագույն խաղացողներից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Fremantle ֆուտբոլային ակումբը և Essendon ֆուտբոլային ակումբը ստեղծեցին «Albert Thurgood Challenge»-ը, որ պետք է խաղացվեր երկու թիմերի միջև։ Առաջին հանդիպումը հայտնի էր որպես D-Day: 1995 թվականի փետրվարի 11-ին Fremantle-ը հաղթեց AFL-ի իր առաջին պաշտոնական խաղում՝ East Fremantle Oval-ում 50 միավորով անցնելով Essendon-ին[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Athletics Australia — 1897.
  2. 2,0 2,1 Atkinson, Graeme, ed. (1989). 3AW Book of Footy Records. Melbourne, Victoria: Magenta Publishing. էջ 66. ISBN 1-86321-009-1.
  3. «"BEST ALL-ROUND FOOTBALLER"». The Argus. Melbourne. 1934 թ․ հուլիսի 11. էջ 15. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին – via National Library of Australia.
  4. Deaths: Thurgood, The Age, (Friday, 16 September 1881), p.1.
  5. Machen—Thurgood, The Australasian, (Saturday, 8 March 1884), p11.
  6. Deaths: Machen, The Argus, (Tuesday, 25 June 1901), p1.
  7. Marriages: Thurgood—Thomas, The Australasian, (Saturday, 10 June 1899), p.55.
  8. Deaths: Thurgood, The Age, (Monday, 30 January 1950), p2.
  9. Weddings: Caster—Thurgood, Table Talk, (Thursday, 22 March 1923), p.29.
  10. She married Nels Emil Nilsen in 1930 (Australian Dictionary of Biography: Nilsen, Nils Emil (1902–1975)).
  11. Deaths: Thurgood, The Argus, (Tuesday, 10 May 1927), p.1.
  12. Terrible Collision on Toorak Road, The Age, (Monday, 9 May 1927), p.12; (Sensational Accident, The Argus, (Monday, 9 May 1927), p.13; Motor Accident Inquests: Mr. A. J. Thurgood's Death, The Argus, (Friday, 3 June 1927), p.10.
  13. Funeral Notices: Thurgood, The Argus, (Tuesday, 10 May 1927), p.1.
  14. Football Jottings, The Cobram Courier, (Thursday, May 1895), p.5.
  15. «SPORTING NEWS». The Daily News (SECOND ed.). Perth. 1895 թ․ հուլիսի 22. էջ 2. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին – via National Library of Australia.
  16. «FOOTBALL». The Argus. Melbourne. 1901 թ․ սեպտեմբերի 2. էջ 7. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին – via National Library of Australia.
  17. Fiddian, Marc (2004). The VFA. Australia. էջեր 223–224.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  18. Ashton, Norman (2015). Fremantle Football: The origins 1885 to 1904. The AJ Diamond Club. էջեր 138–139. ISBN 978-0-9871489-7-1.
  19. 19,0 19,1 Lovett, Michael, ed. (2005). AFL Record Guide to Season 2005. Melbourne, Victoria: AFL Publishing. էջ 111. ISBN 0-9580300-6-5.
  20. «VCA 1st XI Career records 1889-90 to 2014-15, S-Z» (PDF). Cricket Victoria. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  21. «Albert John THURGOOD » WA Football Hall of Fame».
  22. Everett, Les (2014). Fremantle Dockers: An Illustrated History. Slattery Media Group. էջ 27. ISBN 9780987526342.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]