Ազոտովիտ-1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ազոտովիտ-1», էկոլոգիապես մաքուր, տեղական արտադրության, համապիտանի ազոտական կենսապարարտանյութ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակել է «Կենսատեխնոլոգիայի Գիտահետազոտական ինստիտուտ» Փակ բաժնետիրական ընկերություն, արտադրում է «Սիս-95» Սահմանափակ պատասխանատվության ընկերություն։ Օգտագործվում է սերմերի, սածիլների, հացահատիկային, բանջարաբոստանային, տեխնիկական, կերային, պտղատու և հատապտղային մշակաբույսերի մշակման, նաև հողի պարարտացման համար։ Պարունակում է մակրո- և միկրոտարրեր (կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, ցինկ, ալյումին, մոլիբդեն, մագնեզիում և մանգան)։ Բարձրացնում է սերմերի ծլունակությունն ու դրանց ծլման էներգիան, մշակաբույսերի բերքատվությունը (մինչև 40%-ով), նպաստում է բերքի վաղ հասունացմանը, մեծացնումսպի տակուցների, վիտամինների, ածխաջրերի պարունակությունը հողում, նվազեցնում է բույսերի հիվանդությունները, բերքի մեջ նիտրատների պարունակությունը՝ մինչև 70%։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։