Ազոտային հավասարակշռություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազոտային հավասարակշռություն, կենդանի օրգանիզմի վիճակ, երբ սննդանյութերի (սպիտակուցային միացություննե]) հետ ընդունված և արտաթորության օրգաններով հեռացված ազոտի քանակը հավասար է։ Հասուն օրգանիզմը բնականոն պայմաններում գտնվում է ազոտային հավասարակշռության վիճակում։ Ազոտային հաշվեկշիռը դրական է, եթե ընդունված ազոտի քանակը գերակշռում է արտաթորվածին։ Այս վիճակը հատուկ է աճող օրգանիզմներին։ Իսկ երբ օրգանիզմից ավելի շատ ազոտ է հեռացվում, քան ընդունվում, ազոտային հաշվեկշիռը բացասական է։ Մարդուն անհրաժեշտ է օրական 13-16 գ ազոտ (80-100 գ սպիտակուց)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 124