Ազոմիացություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Azo-group-2D-flat.png

Ազոմիացություններ, օրգանական նյութեր, որոնք պարունակում են երկու ածխաջրածնային ռադիկալների միացած ազոխումբ՝ -N=N–։ Գունակիր ազոխմբի առկայության պատճառով գունավոր են։ Ազոմիացություններ մեծ մասամբ կայուն, պինդ նյութեր են, թորվում են առանց քայքայվելու։

Բնության մեջ չեն հանդիպում։ Ազոմիացություններից պարզագույնը ազոմեթանն է՝ CH3-N=N-CH3 որը պայթուցիկ, անկայուն նյութ է։ Կարևոր են արոմատիկ Ազոմիացություններ, որոնք ջրում չլուծվող, ջերմակայուն, չեզոք, բյուրեղական նյութեր են։ Դրանց պարզագույն ներկայացուցիչն ազոբենզոլն է՝ C6H5-N=N-C6H5 (նարնջակարմիր բյուրեղներ, հալման ջերմաստիճանը՝ 68 °C, եռմանը՝ 295 °C)։

Արոմատիկ ազոմիացություններ ստացվում են դիազոմիացությունները համակցելով ջրածնի շարժուն ատոմ պարունակող արոմատիկ միացությունների (ամիններ, ֆենոլներ են) հետ՝ C6H5N2Cl+C6H5NH2→C6H5-N=N-C6H5NH2+HCl։

Հիմնային կամ թթվային խմբեր պարունակող Ազոմիացություններ օգտագործվում են որպես ներկանյութեր (տես Ազոներկանյութեր

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png