Ազդանշանային բաղադրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազդանշանային բաղադրություններ, մեծ հեռավորությունների վրա տեսանելի ազդանշաններ հաղորդելու համար օգտագործվող պիրոտեխնիկական խառնուրդներ (տես Պիրոտեխնիկա)։ Պարունակում են օքսիդիչ, այրվող և գույն տվող նյութեր։ Ազդանշանային բաղադրությունները լինում են կրակային (գիշերային) և ծխային (ցերեկային)։ Առաջինները պարունակում են նիտրատներ (60–70%), մագնեզիում (11–18%) և կապակցող խեժեր, երկրորդները՝ օքսիդիչ (35–40%), սուբլիմվող, ջերմակայուն օրգանական ներկեր (40–45%) և օրգանական վառելանյութեր (20–25%)։ Նատրիումի աղերը բոցը գունավորում են դեղին, ստրոնցիումինը՝ կարմիր, բարիումինը՝ կանաչ։ Ազդանշանային բաղադրությունները օգտագործվում են տրանսպորտում, ռազմական գործում ազդանշանային հրավառությունների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 114