Ազգային հիշողության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային հիշողության թանգարան
Տեսակռազմական թանգարան և ազգային թանգարան
Երկիր Մոլդովա[1]
ՏեղագրությունՔիշնև
Հիմնադրվել էապրիլի 23, 2002
Կայքmemoria.ro/mmn/index.html
Քարտեզ
Քարտեզ

Ազգային հիշողության թանգարան (ռումիներեն՝ Muzeul Memoriei Neamului), թանգարան Քիշնևում, Մոլդովայում։ Նվիրված է Բեսարաբիայի և Հյուսիսային Բուկովինայի` խորհրդային օկուպացիայի զոհերին, ինչպես նաև` ոգեկոչում է տարածաշրջանում հակակոմունիստական դիմադրության զոհերի հիշատակը։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է նախկին քաղբանտարկյալ և այլախոհ Վադիմ Պիրոգանի կողմից։ Թանգարանը տեղակայված է Կոստակե Նեգրուցի փողոց, համար չորս հասցեում և աջակցություն է ստանում «Կոմունիստական ռեժիմի և ռումինական բանակի պատերազմի վետերանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից։

1990-ական թվականներին Միհայիլ Ուրսակեն, որը գրավված Բեսրաբիայում 1940-ական թվականների "Arcașii lui Ștefan" դիմադրության կազմակերպության անդամ էր, հիմնադրել է փոքր թանգարան, որն ուներ երկու սենյակ։ Ասոցիացիան կազմալուծվել է, և դրա ցուցանմուշները դարձել են Պատմության ազգային թանգարանի հիմքը։ 3-4 տարի անց, նախկին քաղբանտարկյալ Վադիմ Պիրոգանը, որը Խորհրդային Միության կողմից 1941 թվականին դատապարտվել էր հինգ տարվա աշխատանքային ճամբարի Իրկուտսկում, որոշել է Նիկոլաս Կեիրակի հետ միասին վերակառուցել թանգարանն իրենց վարձակալած 70 մ. քառակուսի սենյակում։

2010 թվականի Մոլդովայի կառավարությունը որոշել է ստեղծել Կոմունիզմի զոհերի առանձին թանգարան[2], ամենուայնիվ, 2015 թվականի դրությամբ այդպիսի թանգարան դեռևս չի բացվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]