Jump to content

Ադուդիյաթ (ալ-Մութանաբբի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ադուդիյաթից)
Շիրազ

Ադուդիյաթ (արաբ․՝ عضديات‎‎‎‎), խոշորագույն արաբ բանաստեղծ ալ-Մութանաբբիի պոեզիայի 4 շրջաններից մեկը։

Ալ-Մութանաբբիի կյանքի վերջին տարիներն անց են կացել Իրանի Շիրազ քաղաքում՝ Բուի կառավարիչ Ադուդ ադ-Դաուլայի պալատում։ Այստեղ նա ապրել է 5 տարի՝ 960-965 թվականները։ Այս շրջանի բանաստեղծությունները իրենց տոնով ակնհայտորեն տարբերվում են նախորդ շրջանի հանդիսավոր կասիդա-ներբողներից։ Ալ-Մութանաբբին սկսում է հասկանալ ոչ միայն այն, թե որքան անիրականանալի են նրա փառասիրական հավակնությունները, այլ նաև կյանքի փորձը դարձնում է նրան իմաստուն և նա հասկանում է կյանքի հաջողությունների հետևից հասնելու ողջ անցողիկությունն ու ունայնությունը։ Եթե նախորդ շրջաններում նրա մոտ բնության նկարագրությունները ձևական բնույթ ունեին, ապա հիմա կենտրանական են դառնում։ Շիրազի ճոխ տեսքը նրա մոտ առաջացնում է հիշողություններ և նա իր կասիդաներում անդրադառնում է դրանց նկարագրություններին։

Շիրազյան շրջանում ժանրային ընտրանին ընդլայնվում է, նա սկսում հորինել տարբեր բովանդակությամբ բանաստեղծություններ։ Նրա պոեզիան լիովին բավարարում է միջնադարյան արաբական ճաշակի պահանջներին։ Չնայած ավանդական ժանրերին հավատարիմ մնալու, նա կարողացավ հաղթահարել կանոնի կտրուկ պահանջները։ Նրա կասիդա-ներբողների բովանդակությունը դարձան ժամանակակիցների կյանքը, իր ժամանակի քաղաքական և ռազմական իրադարձությունները։ Նա փորձում էր դուրս գալ ավանդական նորմերի շրջանակներից և, չնայած հասնում է բավականին համեստ հաջողությունների, այնուամենայնիվ նրա ստեղծագործական տենդենցը վկայում է դասական արվեստի փոփոխության մասին։ Կասիդա-ներբողներում նա փորձում է ինչ-որ նոր բան մտցնել՝ մեկ կրճատում էր նախաբանը, մեկ ընդհանրապես հանում։ Մեկ եռամաս կասիդան դարձնում երկմաս՝ թողնելով նասիբ և մադհ։ Նա անիմաստ էր համարում մադհի նախաբանի մեջ քնարական մասի անհրաժեշտությունը։ Շիրազյան շրջանում նրա թախիծը ավելի է խորանում օտարության մեջ գտնվելու պատճառով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Фильштинский И.М. - История арабской литературы
  • Крачковский И. Ю. Аль-Мутанабби и Абу-л-Ала, Избр. соч., т. 2, М. — Л., 1956
  • Диван ал-Мутанабби, т. 1—4, Каир, 1936.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]