Jump to content

Ադըռնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադըռնա
ՏեսակԱղելարային կսմիթային նվագարան
Որակավորումերաժշտական գործիք և Աղելարային կսմիթային նվագարան
Ադըռնա
Ադըռնան Ղազախստանի և Տաջիկստանի համատեղ թողարկած փոստային նամականիշի վրա

Ադըռնա, հնագույն բազմալար երաժշտական գործիք։ Օգտագործել են հին թյուրքերը և ղփչաղները։ Իրանը կազմված է առանձնացված կոպիտ կաշվից։ Ի սկզբանե պատրաստվել է աղեղի տեսքով՝ փայտից և կաշվից։ Երբեմն գործիքը ձևավորել են եղջերավոր կենդանիների տեսքով (եղջերու, ազնվացեղ եղջերու, այծ)[1]։ Ադըռնայի լարերը ուղտի մազից կամ բնական թելերից են։ Գործիքի երկարությունը 48-50 սմ է, հաստությունը՝ 8-10 սմ։ Ունի 7-13 լար։ Անդըռնայի մի քանի օրինակներ պատրաստել են Դ․ Շակպառուլը, Ա․ Կումառովը (ղազախ երաժիշտներ)։ Այն պահպանվում է երաժշտական գործիքների թանգարանում։

Գործիքի նվագի տեխնիկան մատներով կսմիթումն է։

  • 1985 թվականին Ալմա Աթայի մարզային Սույուբնայաի անվան ֆիլհարմոնիայում ստեղծվել է ազգագրական բանահյուսության անսամբլ, որն անվանակարգվել է հնագույն երաժշտական գործիքի անվանումով «Ադըռնա», որը գտնվել է հնէաբանական պեղումների ժամանակ սաքսերի դարաշրջանից[2]։
  • 2004 թվականին «Ղազախփոստը» և «Տաջիկփոստը» համատեղ հրատարակել են դրոշմանիշներ, որտեղ պատկերված են ադըռնա և գիջակ ժողովրդական գործիքները։
  • 2005 թվականին Ղազախստանի հանրային բանկը թողարկել է 500 տենգե արժողությամբ արծաթե մետաղադրամներ այդ հնագույն երաժշտական գործիքի պատկերով[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Արխիվացված 2010-12-12 Wayback Machine Адырна — музыкальный инструмент • история, фото, видео • EOMI [энциклопедия музыкальных инструментов]
  2. ↑ http://solyarissystem.ru/_8/adyrna.html(չաշխատող հղում)
  3. ↑ Показать аукцион — Молоток. Ру(չաշխատող հղում)
  4. ↑ «Монеты мира — 500 тенге — Адырна». Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին. Վերցված է 2018-08-14-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 12 (օգնություն)