Աբրակադաբրա (պատմվածք)
Աբրակադաբրա անգլ.՝ Allamagoosa | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտաֆանտաստիկական պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Էրիկ Ֆրենկ Ռասել |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակվել է | մայիս 1955 |
«Աբրակադաբրա», «Ալամագուսա» (անգլ.՝ Allamagoosa), ֆանտաստիկ պատմվածք։ Գրել է Էրիկ Ֆրենկ Ռասելը (1955): Ստեղծագործությունն արժանացել է Հյուգո մրցանակի՝ որպես 1955 թվականի լավագույն պատմվածք։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաստլեր տիեզերանավի անձնակազմը հանգստանում է Սիրիուս տիեզերակայանում։ Նավի մեջ, բացի նավապետ Մակնաուտից, գտնվում են մի քանի հերթապահ սպաներ և անձնակազմի սիրելի շունը։ Հանկարծ ռադիոգիրը Մակնաուտին հայտնում է, որ մի քանի օրից տեսչության հետ նավ կժամանի փոխծովակալ Վ. Կեսսիդին, որը հայտնի է իր դաժան մեթդներով և միջոցներով։ Նավապետը իսկույն ևեթ սկսում է տեսչական ստուգումը, նավի գույքի և սարքավորումների ստուգումը, որպեսզի կանխի թերությունները, և հայտնաբերում է «կապես» անունով (մեկ այլ թարգմանությամբ՝ «օֆես») պետական առարկայի բացակայությունը։ Չնայած մանրազնին փնտրտուքների՝ կապես-օֆեսը չի գտնվում։ Բայց ամենավատն այն էր, որ անձնակազմից ոչ ոք գաղափար անգամ չուներ, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Մակնաուտը ելքը գտնում է. ռադիոինժեներին հանձնարարում է որևէ սարք պատրաստել՝ փոխծովակալին խաբելու համար, ինչն էլ հանգեցնում է անսպասելի հետևանքների։
Պատմվածքի վերջում պարզաբանվում է, որ ամեն ինչի մեղավորը վրիպակն է. «կապես» բառը անհրաժեշտ էր կարդալ ինչպես «каз. пес», այսինքն՝ «казённый пес» (պետական շուն) ( այլ պարգմանություններում. «к. пес» — «корабельный пес» («ն. շուն- նավի շուն»), «офес» — «официальный пес» («պշուն-պաշտոնական շուն»))։ Այդպիսով ցուցակի մեջ պետական ունեցվածք էր համարվում նավի շուն Պիզլեյկը (Գորոխ)։
Հրատարակման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- անգլերեն
- 1955 թվականի հոկտեմբեր — Astounding Science Fiction ամսագրում,
- 1961 թվական — «Far Stars» ժողովածու,
- 1978 թվական — «The Best Of Eric Frank Russell» ժողովածուն,
- 2000 թվական — «Major Ingredients: The Selected Short Stories of Eric Frank Russell» ժողովածու։
- ռուսերեն
«Ալամագուսա» վերնագրով պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է «Փնտրողը» հավելվածում, 1966, № 6 (թարգմանությունը՝ Ի. Պոչիտալինի, նկարները՝ Վ. Չիժիկովի), հետագայում բազմաթիվ անգամ վերահրատարակվել է։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «1955 Hugo Awards» (անգլերեն). World Science Fiction Society. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Страничка произведения на сайте «Лаборатория Фантастики»