Հաջիքենդից մեզ հայտնում են
(Վերահղված է Нам сообщают...ից)
Нам Сообщают | |
---|---|
Ժանր | հոդված |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1898 թվական |
Վիքիդարան | Հաջիքենդից մեզ հայտնում են |
«Нам Сообщают» («Հաջիքենդից մեզ հայտնում են...»), Հովհաննես Թումանյանի ռուսերեն հոդվածներից մեկը, որը տպագրվել է 1898 թվականի օգոստոսի 13–ին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոդվածն առաջին անգամ հրատարակվել է 1898 թվականի օգոստոսի 13-ին «Новое Обозрение» օրաթերթի № 5018-ում։ Այնուհետև տպագրվել է Թումանյանի «Ուսումնասիրություններ և հրատարակումներ» գրքի 3-րդ հատորի 323 էջում։
Հոդվածում Թումանյանը գրում է Հաջիքենդից Գոզլուխ տանող ճանապարհին կողոպտված ուղևորների մասին։
Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 6-րդ հատորում արտատպվել է 1983 թվականին Թումանյանի «Ուսումնասիրություններ և հրատարակումներ» գրքի 3-րդ հատորից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 577.