ГАЗ-3937 «Водник»
ГАЗ-3937 «Водник» | |
---|---|
Տեսակ | մարտական մեքենայի մոդել |
Ենթատեսակ | infantry mobility vehicle? |
Երկիր | Ռուսաստանի Դաշնություն |
Արտադրող | Arzamas Machine-Building Plant? |
ГАЗ-3937 «Водник», ռուսական ավտոմեքենա, նախատեսված դժվար տարածքներում մարդկանց և ապրանքներ տեղափոխելու համար։ Անձնակազմին ապահովում է հրացանի կրակոցներից։ Պատրաստվել է Արզամասկի մեքենաշինական գործարանում։
2005 թվականից արտադրվում է նաև Ռուսաստանի պաշտշանության նախարարության համար[1]։
Գծագրի առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոմեքենան պատրաստված է մոդուլային սխեմայի հիման վրա։ Եռակցված տանիքը ներառում է երկու շարժական մոդուլ։ Առջևի մոդուլը կազմված է ուժային հատվածից և ղեկավարման հատվածից, առանձնացված հերմետիկ միջնապատով։
Հետևի բազմապրոֆիլ մոդուլը դաշտային պայմաններում կարող է փոխարինվել։ Այլ կերպ ասած, կախված տեղադրված մոդուլից, մեքենայի շասսին կարող է իրականացնել մի քանի գործառույթ.
- մարդկանց տեղափոխում,
- ապրանքների տեղափոխում և տեխնիկական սարքավորումների տեղափոխում դժվարանցանելի մասերում,
- բնակելի միավորների և կոմունալ այլ միավորների տեղափոխում,
- վառելիքի և էներգետիկ համալիրների տեխնոլոգիական մեքենաների գարծառույթների կատարում։
Ավտոմեքենան ունի առաջին շասսի անջատվող քարշակ, անկախ պտտվող կախոց, անվադողերի կենտրոնացված օդամղում, ջեռուցման և օդորակիչի հզոր համակարգ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծված է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության պատվերով՝ «Водник» թեմայով։ Այդ նույն թեմայով 1988 թվականից Ավտոմոբիլների և Ավտոշարժիչների գիտահետազոտական ինստիտուտի կողմից նախագծվել է լողացով ավտոմեքենա, որը ստացել է НАМИ-0281 ինդեքսը։ Բայց այդ ավտոմեքենան ուներ բոլորովին այլ դասավորություն։ Ուժային ագրեգատները տեղադրված են թափքի ետևի մասում, իսկ բեռնաուղևորական մասը գտնվում է մեջտեղում։ Նման որոշումը թույլ էր տալիս լողալու դեպքում տարբերությունը պահպանել անկախ տեղափոխվող բեռից։ НАМИ-0281 ուներ որոշակի նմանություն ՄՀՄ-ի հետ (մարտական հետախուզական մեքենա), մեքենայի ընդհանուր քաշը 2800 կգ է, ուղևորների քանակը՝ 9-ը։ НАМИ-0281-ը և ГАЗ-3937-ը չբավարարեցին Պաշտպանության նախարարության պահանջները։
Տեխնիկական բնութագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավտոմեքենայի քաշը (լրիվ), 6600—7500 կգ
- Տեղափոխվող բեռի քաշը, 1500—2500 կգ
- Ուղևորների քանակը, 10—11
- Արտաքաին չափերը.
- երկարությունը 5100 մմ
- լայնությունը 2600 մմ
- բարձրությունը 2300 մմ
- բազա 3000 մմ
- հեռավորությունը անվադողերի միջև 2200 մմ
- ճանապարհի և մեքենայի ամենացածր կետի հեռավորությունը 475 մմ
- Շարժիչը ГАЗ-5621
- Տեսակը 6 մխոցանի տուրբոդիզել
- Աշխատանքային ծավալը 3200 սմ³
- Քաշը 310 կգ
- Արագությունը
- ճանապարհին 120 կմ/ժ
- Վառելիքի պաշարը 700—1000 կմ
Շահագործողները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրաճանաչ մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավտոմեքենան գտնվում է Battlefield սերիայի խաղում,
- Ավտոմեքենան գտնվում է Armed Assault 2,
- Ավտոմեքենան գտնվում է Sniper։ Ghost Warrior 3,
- Ավտոմեքենան օգտագործվում է Shattered Union խաղում, որպես Ռուսաստանի Դաշնության թեթև զրահատեխնիկա,
- Կարելի է տեսնել Freedom Fighters խաղում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «4. КОЛЁСНЫЕ БРОНЕТРАНСПОРТЕРЫ (БТР) И СПЕЦИАЛЬНЫЕ МАШИНЫ НА ИХ БАЗЕ». militaryparitet.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Состояние вооружённых сил РФ в 2014 году». kprf.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ И. Сафронов (12.12.2006). «Перегонка вооружения». «Коммерсантъ».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Водник»(չաշխատող հղում) на официальном сайте ГАЗ
- «Водник» на Автомаркете
- «Дизельный двигатель ГАЗ-56211» на официальном сайте ООО «Нижегородские моторы» Дивизион «Силовые агрегаты» Группа ГАЗ
- «Водник»(չաշխատող հղում) в музее военной автомобильной техники в Рязани.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ГАЗ-3937 «Водник»» հոդվածին։ |