«Ձայն» լիբերթար պահպանողական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ձայն» լիբերթար պահպանողական կուսակցություն
«Ձայն» ԼՊԿ
«Dzain» Libertarian Conservative Party
«Ձայն» լիբերթար պահպանողական պատկերանշանը
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հիմնադրված2021 թ, մարտի 21
Գաղափարախոսությունլիբերթար պահպանողականություն
Քաղաքական հայացքկենտրոն աջ
Շտաբ36/5 Տիգրան Մեծ փողոց, Երևան, Հայաստան
Կայքdzain.am

«Ձայն» լիբերթար պահպանողական կուսակցությունը լիբերթար պահպանողական գաղափարախոսության կրողն է։ Կուսակցությունը անկյունաքարային է համարում բազմակուսակցական, ժողովրդավարական համակարգի սկզբունքներն ու արժեքները, և մշտապես հանդես է գալիս դրանց շրջանակներում։ Դիրքավորվում է կենտրոն աջ[1]։

Կուսակցությունը հիմնադրվել է 2021 թվականի մարտի 21-ին, պետական գրանցումը ստացել է նույն թվականի մայիսի 25-ին[2][3]։ Կուսակցության նախագահն է Արուսյակ Հայրապետյանը, փոխնախագահը՝ Արեգ Քոչինյանը։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ձայն» լիբերթար պահպանողական կուսակցությունը, հիմք ընդունելով Հայաստանի պատմական անցյալը և գիտակցելով ժամանակակից աշխարհի զարգացման գործընթացները, նպատակադրվում է երաշխավորել պետականության հարատևումը՝ համարելով այն ազգային ինքնության պահպանման, անհատի անվտանգության և անձնական ազատությունների ապահովման հիմնական գրավական։ Կուսակցության քաղաքական մտատիպարն է՝ «քաղաքացիներին՝ առավելագույն ազատություններ և անվտանգություն, տնտեսությանը՝ պետության նվազագույն միջամտում»։ Ազատական պահպանողականությունը, քաղաքակրթական, մշակութային, համակեցական բնագավառներում հիմք ընդունելով ավանդական կառուցակարգերի[1] պահպանման անհրաժեշտությունը, առաջնահերթություն է տալիս ազատությանը` իր բոլոր ձևերով՝ նպաստելով անհատի հիմնարար իրավունքների[2] պաշտպանությանը։

[1] ընտանիքը, դավանանքը, ազգային մշակույթը, պետական իշխանությունը

[2] կյանքի, անձեռնմխելիության, խղճի, խոսքի, ընտրության, տեղաշարժման

Լիբերթար Պահպանողականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբերթար պահպանողականությունը քաղաքական փիլիսոփայություն է, որը ներկայացնում է պահպանողականության ազատական, այսինքն՝ լիբերթար թևը։ Լիբերթար պահպանողականությունը պաշտպանում է հնարավորինս մեծ տնտեսական ազատությունը և սոցիալական կյանքի նվազագույն կառավարման կարգավորումը՝ արտացոլելով չմիջամտելու սկզբունքը (Laissez-faire), բայց նաև կիրառում է պահպանողական փիլիսոփայությանը հավատարիմ սկզբունքը` ընդգծելով պետականությունը, պատասխանատվությունն ու պարտականությունը։ Լիբերթար պահպանողականությունը առաջնային է համարում ազատությունը՝ խթանելով ազատ արտահայտումը, ընտրության ազատությունը և ազատ շուկայական պայմանները։ Անկյունաքարային համարելով պահպանողական փիլիսոփայությունը, այն է՝ ընտանիքը, պետությունը, դավանանքը, կրթությունը, լիբերթար պահպանողականությունը, պետական իշխանությունը կրճատելու ազատատենչ որոնման մեջ, քաջալերում է հնարավորինս մեծ տնտեսական ազատությունը, և ապահովում՝ սոցիալական կյանքի մեջ նվազագույն կարգավորումները։

Կառավարող խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը Կառավարող խորհուրդն է, որի ղեկավարն է կուսակցության նախագահը։ Կառավարող խորհուրդը բաղկացած է 7 անդամից[4]։ Կուսակցական ակտիվ շինարարության փուլում է։ Դեռևս չի մասնակցել խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Ձայն» լիբերթար պահպանողական կուսակցություն».
  2. «Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստր».
  3. «Կուսակցական ձախողումները քաղաքականության բեմում».
  4. ««Ձայն» Լիբերթար Պահպանողական Կուսակցություն».
  5. «Մենք դիրքավորվում ենք որպես շարքային ընտրող՝ տեղեկացնելով, որ չենք մասնակցելու այս արտահերթ ընտրություններին».