Լաս Նավաս դե Տոլոսայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:03, 3 հունվարի 2024 տարբերակ, BekoBot (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Լաս Նավաս դե Տոլոսայի ամրոց
Castillo de las Navas de Tolosa
Տեսակհուշարձան և դղյակ
ՏեղագրությունNavas de Tolosa?[1]
Վարչական միավորԼա Կարոլինա[2]
ԵրկիրԻսպանիա
Կառուցված10-րդ դար
Շինանյութաղյուս
Վերահսկվում էRI-51-0008803
Քարտեզ
Քարտեզ

Լաս Նավաս դե Տոլոսայի ամրոց (իսպ.՝ Castillo de las Navas de Tolosa), կառուցված է Իսպանիայի Անդալուզիա տարածաշրջանի Խաեն պրովինցիայի համանուն բնակավայրի(Լաս Նավաս դե Տոլոսա) մոտ` թիվ 4 մայրուղուց 265 կմ հեռավորության վրա։ Նրա անվան ծագումնաբանությունը տարբեր արաբական քրոնիկներում տարբեր է։ Կարող էր լիներ և՛ Հիսն Ալոքբան, և՛ Հիսն Սալիմ[3]։ 1949 թվականի ապրիլի 22-ի հրամանով այն ստացավ հատուկ օբյեկտի կարգավիճակ, իսկ 1994 թվականին հունիսի 22-ին Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Լաս Նավաս դե Տոլոսայի ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-51-0008803 գրանցման համարի տակ[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հեղինակներ իրենց գրություններում անվանում են 10-րդ դարում կառուցված հիմնական աշտարակը «Մեծարման Աշտարակ» և նշում են որ այն կառուցվել է Կորդովայի խալիֆայության ժամանակահատվածում[5], իսկ որոշ հեղինակների կառծիքով այն կառուցվել է բերբերների տիրապետության ժամանակ։ Սերտ կապված էր Ֆեռալի ամրոցի հետ։ Երկուսն էլ ունեին մի փաստաթուղթ Թուլուզի ջրային հովտում տեղի ունեցած ճակատամարտի վերաբերյալ[6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսվում է այն մասին, որ այն՝ Լաս Նավաս դե Տոլոսայի ամրոցը, իրենից ներկայացրել է տիպիկ ամրոց։ Ներկայումս պահպանվել են միայն պարսպաշարից որոշ հատվածներ և վեցանկյուն բաստիոններ։ Պահպանվել է նաև 14 մետր բարձրություն ունեցող աշտարակը։ Ամրոցի պահպանված մնացորդները ավելի տեսանելի են հարավարևելյան հատվածից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  3. Citado por el geógrafo árabe Abd al-Wahid
  4. Ministerio de Cultura, Patrimonio Histórico
  5. Juan Eslava Galán: Los castillos de Jaén, Ediciones Osuna, Granada, 1999, ISBN 84-89717-41-9, pag. 97
  6. Ambrosio Huici Miranda: Las grandes batallas de la reconquista, Tetuán, 1956, pag. 278-289. En época antigua, Jimena Jurado, en 1652, o Antonio Ponz, en 1791

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]