Ջուղայի խաչքար (Էջմիածին, ճեմարանի մոտ, 1602 թվական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:09, 21 Դեկտեմբերի 2023 տարբերակ, Soghomon Matevosyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ջուղայի խաչքար
(Էջմիածին, ճեմարանի մոտ, 1602 թվական)
1602 թվականի Ջուղայի խաչքարը Էջմիածնում
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱրմավիրի մարզ
Սկզբնական տեղադրությունՋուղայի գերեզմանատուն
Ներկա տեղադրությունՄայր Աթոռի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ քանդակազարդ երեսով դեպի հյուսիս։
Ներկա վիճակՍտորին հատվածը քայքայված
Ժառանգության կարգավիճակայո
ՆվիրվածՄանուկ Խէրխար
ԽաչագործԳրիգոր վարպետ
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1602 թվական
Զարդաքանդակի նկարագրությունհեծյալ
Նյութտուֆ
Արձանագրությունառկա է
ՎայրԷջմիածնի Մայր Տաճար

Ջուղայի պահպանված խաչքար, որը ներկայումս գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում՝ Մայր Աթոռի տաճարի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ քանդակազարդ երեսով դեպի հյուսիս։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.30)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը քանդակվել է Գրիգոր խաչագործի կողմից 1602 թվականին։ Գտնվել է Ջուղայի գերեզմանատանը։

Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսի ջանքերով 20-րդ դարի վերջերին խաչքարը տեղափովում է Մայր Աթոռ՝ փրկվելով Ջուղայի խաչքարերի ոչնչացումից։ Տեղադրված է Մայր Աթոռի տաճարի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ քանդակազարդ երեսով դեպի հյուսիս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգալիորեն վնասված է աջ եզրագոտու մեծ մասը։ Պահպանված է խաչքարի հիմքը։ Տեղադրված է նոր կառուցված խորանարդաձև պատվանդանի վրա[2]։

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորին հատվածում քանդակված է հեծյալ՝ դեմքով դեպի ձախ։

Արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիվի վրայի արձանագրությունը ընթեռնելի է[3].

«Ո՜վ ս(ուր)բ նշան դու Ա(ստուծո)յ , ԶԽերխ(ա)րն լուսովդ պայծառեցոյ»

Քիվից ներքևի արձանագրություն[4]։

«Ս(ուր)բ խաչս յիշատակ է Մանուկ Խէրխ(ա)րն»

Վարդյակի շուրջ.

«Թվ[ին] ՌԾԱ [1602 թ.]»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Հարությունյան, Մարիաննա (2014) Ջուղայի պահպանված խաչքարերը. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ՀԱ (Է). pp. 21-44. ISSN 1829-4243
  3. С. Тер-Аветисян, Город Джуга, Тифлис, 1937, с. 164.
  4. Ա. Այվազյան, Ջուղա, Երևան, 1984, էջ 169