Միհրան Ծառուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրան Ծառուկյան
Ծնվել էՍեպտեմբերի 22, 1987 թ.
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնիա
Մասնագիտություներգիչ, դերասան
ԱմուսինԱրփի Գաբրիելյան
ԵրեխաներՌոբերտ Ծառուկյան

Միհրան Ծառուկյան (ծնվ. սեպտեմբերի 22, 1987.) հայ փոփ երգիչ, հեռուստադերասան:

Կենսագրություն և գործունեություն

Միհրան Ծառուկյանը հայ փոփ երգիչ է, հեռուստադերասան և «Հայ սուպերսթար» նախագծի ֆինալիստ:

1994-2004 թվականներին Ծառուկյանը սովորել է Երևանի թիվ 120 դպրոցում:

1996-2001 թվականներին սովորել է Սպայի տան երգի ստուդիայում[1]:

1996-2004 թվականներին հանդես է եկել «Ստիլ» պարային ակումբում: Մասնակցել է բազմաթիվ սպորտային պարերի մրցույթների և բազմիցս հաղթանակ է տարել Հայաստանի առաջնություններում և մեկ հաղթանակ միջազգային առաջնությունում:

2004-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: 2006 թվականին մասնակցել է «Հայ-Սուպերսթար» նախագծին:

2008-2010 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության Սպայի տան երգի էստրադային համույթում [2]:

3 տարի աշխատել է «Ջիանի» ակումբում որպես երգիչ: 2009 թվականին նկարահանել է առաջին տեսահոլովակը: Ամուսնացած է երգչուհի Արփի Գաբրիելյանի հետ:

Ֆիլմեր

2011 - 12թթ. — «Դժվար Ապրուստ» — Գոռ

2014 - 19թթ. — «Ֆուլ Հաուս» — Արսեն

2019թ. — «Ֆեյք Մամա» — Թորգոմ ( Թոմ )

Տեսահոլովակներ

2011 թ. — «Ասա թե ուր ես»

2012 թ. — «Կփրկեմ»

2012 թ. — «Գոլ»

2013 թ. — «Մի նայիր»

2014 թ. — «Люби меня всегда»

2015 թ. — «Մայրիկ»

2016 թ. — «Սիրտ ունեմ»

2016 թ. — «Տոնիր»

2016 թ. — «Գնա գնա»

2017 թ. — «Հարց չկա»

2017 թ. — «Սիրահարվել եմ»

2018 թ. — «Քո ծնունդը»

2019 թ. — «Հայրս ու աշխարհս»

2020 թ. — «Միամիտ ես»

2020 թ. - «Երազանք»

Ծանոթագրություններ

  1. Միհրան Ծառուկյանի կենսագրություն
  2. Գործունեություն

Արտաքին հղումներ

Միհրան Ծառուկյանի ՅուԹուբյան էջը