Կայսր (դրամա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայսր (այլ կիրառումներ)
Կայսր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդրամա
ՀեղինակԼևոն Շանթ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1916 թվական

Կայսր, Լևոն Շանթի դրամաներից, որ գրել է 1916 թվականներին։

Դրաման ունի «Թատերակ բյուզանդական դարերեն» ենթախորագիրը. ստեղծագործության մեջ պատկերված դեպքերը պատմականորեն հավաստի են, սակայն գրողի նպատակը ոչ թե պատմությունը ներակայացնել է, այլ «պատմության այժմեացումով` հաստատել իր ժամանակաշրջանի հոռետեսության հավիտենության միտումը»[1]։

Սյուժեն

Ռոման կայսեր մահից հետո Արևելյան բանակի հրամանատարները կայսր են հռչակում զորավար Նիկեֆոր Ֆոկասին։ Ֆոկասը ցանականում է գրավել գեղեցկուհի Թեոֆանոյի սիրտը, բայց վերջինս ատում է կայսրին։ Որոշ ժամանակ անց կայսրը դավադրաբար սպանվում է։ Գահ են բարձրացնում զորավար Օհան Գուրգենին (Հովհաննես Չմշկիկ)։ Թեոֆանոն, որ հասարակ գինեպանի աղջիկ է, ամեն կերպ աջակցում է Օհան Գուրգենին՝ նպատակ ունենալով դառնալ նրա կինն ու Բյուզանդիայի կայսրուհին։

Ծանոթագրություններ

  1. Լևոն Շանթ, Ընտիր երկեր, Երևան, 1968, էջ XXII:
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կայսր (դրամա) հոդվածին