Մեսրոպ Վարդանյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեսրոպ Վարդանյան (այլ կիրառումներ)
Ի ծնե | Մեսրոպ Վարդանյան |
---|---|
Ծնվել է | 1890 |
Ծննդավայր | Կիրասոն, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1919 |
Մահվան վայր | Համադան, Պարսկաստան |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Դավանանք | քրիստոնեություն |
Այլ անուններ | Մեսիր |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Մեսրոպ Վարդանյան (1890, Կիրասոն, Օսմանյան կայսրություն -1919, Համադան), հայ բժիշկ։
Կենսագրություն
Ծնվել է մոտ 1890 թվականին Տրապիզոնի նահանգի Կիրասոնի գավառի Կիրասոն քաղաքում։ 1914 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մասնագիտությամբ եղել է բժիշկ։ Եղել է ՀՅԴ գործիչ։ «Մեսիր» ծածկանունով տպագրվել է Թիֆլիսի «Ազատամարտ» (1917) և «Հայաստան» (1917, N 6, 7, 9, 10, 23-24-25) թերթերում։
Սպանություն
Սպանվել է 1919 թվականին Պարսկաստանի Համադան քաղաքի մերձակայքում՝ մոտ 30 տարեկանում։
Աղբյուրներ
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
- Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
- Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանուններ, Երևան, 2002։