«Իսայաս Աֆևերկի»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Государственный деятель '''Իսայաս Աֆեվերկի''' ({{lang-ti|ኢሳይያስ ኣፈወርቂ}}, ծնված 1946 թվականի փետրվարի...»: |
(Տարբերություն չկա)
|
18:06, 30 Նոյեմբերի 2018-ի տարբերակ
{{Государственный деятель Իսայաս Աֆեվերկի (տիգ.՝ ኢሳይያስ ኣፈወርቂ, ծնված 1946 թվականի փետրվարի 2, Ասմերա, Իտալական Էրիթրեա, էրիթրեացի պետական գործիչ, 1993 թվականից Էրիթրեայի առաջին նախագահ, Էրիթրեայի Ազատագրման ազգային ճակատի գլխավոր քարտուղար, գլխավորել է Եթովպիայի դեմ Էրիթրեայի անկախության պայքարը։
Կենսագրություն
Ապստամբական շարժում
Իսայաս Աֆեվերկին ծնվել է 1946 թվականի փետրվարի 2–ին՝ Ասմերայում։ Էթնիկ ծագումով տիգրայի է[1]։ 1966 թվականին նա Ադդիս–Աբեբայում թողել է ուսումը և 1967 թվականին անդամագրվել է Էրիթրեայի ազատագրման ճակատին, որը պայքարում էր Եթովպիայից Էրիթրեայի անկախացման համար[2]։ 1968 թվականին Չինաստանում մարտական վերապատրաստում է անցել[3]։ 1968 թվականից մինչև 1976 թվականը Աֆեվերկին հանդիսացել է դիվիզիայի հրամանատարի տեղակալն ու քաղաքական կոմիսարը[4], 1970 թվականին ղեկավարել է ճակատային հատվածում ապստամբ ջոկատները։ 1970 թվականին նա դարձել է ապստամբական ձախակողմյան շարժման՝ Էրիթրեայի ազատագրման ազգային ճակատի համահիմնադիր[3]։ 1977 թվականից օգնություն է ցույց տվել իշխանության եկած հեղափոխական շարժման իր համախոհ գնդապետ Մենգիստ Խայլե Մարիամին։ 1987 թվականին նա ընտրվել է Էրիթրեայի ազատագրման ազգային ճակատի գլխավոր քարտուղար[2]։ Գլխավորել է Եթովպիայից Էրիթրեայի անկախության կռիվը՝ ընդդեմ Խայլե Սելասսի, իսկ հետո՝ Մենգիստ Խայլե Մարիամի կառավարական ուժերի։
1991 թվականին Մենգիստի տապալումից հետո Էրիթրեան փաստացի անկախություն է ձեռք բերել։ 1991 թվականի մայիսի 29–ին Աֆեվերկին հայտնել է Էրիտրեայում ժամանակավոր կառավարության ստեղծման մասին[5]։
Էրիթրեայի նախագահ
1993 թվականի ապրիլի 23—25–ին Էրիթրեայում տեղի է ունեցել հանրաքվե՝ անկախության վերաբերյալ, որի արդյունքում քվեարկողների 99,83 % արտահայտվել են Եթովպիայից անկախանալու օգտին[6]։ Նույն հանրաքվեի արդյունքներով Աֆեվերկին դարձել է նոր պետության գլուխը։ Մայիսի 24–ին Իսայաս Աֆեվերկին ընտրվել է անկախ Էրիթրեայի առաջին նախագահ։ Շուտով ընտրվել է սահմանադրական ժողով, որը 1997 թվականին ընդունել է երկրի սահմանադրությունը, սակայն մինչ օրս այդ մարմինն է իրականացնում խորհրդարանի գործառույթները։ Նույն թվականին Աֆեվերկին հետաձգել է նախագահական ընտրությունները, իսկ 2001 թվականին նա փաստացի արգելել է ազգային մամուլի գործունեությունը[2]։ Երկրում ընտրություններ տեղի չեն ունենում։ 2015 թվականի հունիսին ՄԱԿ–ը մեղադրել է Աֆեվերկիին մարդու իրավունքների խախտման մեջ՝ հայտնելով, որ նա «մարդկանց վրա ազդում է կոպտագույն խախտումների միջոցով, որոնք հավասար են մարդկության դեմ հանցագործության»։ «Միջազգային համաներում» կազմակերպությունը համարում է, որ նախագահ Իսայաս Աֆեվերկիի կառավարությունը բանտ է նետել 10 000 քաղաքական բանտարկյալների։ Կազմակերպությունը նաև հաստատել է, որ երկրում լայն տարածում ունեն կտտանքները, հարցաքննություններն ու պատժի ու հարկադրանքի այլ միջոցները։ Աֆեվերկիի իշխանության ներքո Էրիթրեան դարձել է համաշխարհային շուկայում զենքի վաճառքի խոշորագույն միջնորդներից մեկը։[7]
Եթովպա-էրիթրեական պատերազմ
Հիմնական հոդված․ Եթովպա-էրիթրեական պատերազմ
Մենես Զենաուի նոր եթովպական կառավարության հետ նախնական ընկերական հարաբերությունները խախտվել են 1998 թվականին և երկրների միջև սկսվել է եթովպա–էրիթրեական արյունալի պատերազմ, որը շարունակվել է մինչև 2000 թվականը։
1998 թվականի մայիսին էրիթրեական զորքերը գրավել են երեք վիճելի սահմանային տարածքներից մեկը՝ Բադմեն։ 1999 թվականի փետրվարին եթովպական զորքերը հակագրոհի են անցել և վերագրավելԲադմեն, իսկ նոր գրոհի արդյունքում՝ 2000 թվականի մայիսին դուրս են եկել ռազմավարական կարևորություն ունեցող ճանապարհի վրա, որը տանում է դեպի Էրիթրեայի մայրաքաղաք Ասմերա[1]։ 2000 թվականի դեկտեմբերի 12–ին Աֆեվերկին և Զենաուին ՄԱԿ–ի միջնորդությամբ Ալժիրում խաղաղ համաձայնագիր են կնքել[8]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 ЛЕОНИД Ъ-ГАНКИН, КОНСТАНТИН Ъ-ЛАНТРАТОВ (15.04.2005). «Всем сестрам по стволам» (ռուսերեն). Газета "Коммерсантъ".
- ↑ 2,0 2,1 2,2 «Isaias Afwerki» (անգլերեն). Encyclopædia Britannica.
- ↑ 3,0 3,1 «Eritrea country profile» (անգլերեն). BBC. 30 November 2010.
- ↑ «Afwerki Isaias» (անգլերեն). AfDevInfo.
- ↑ «Ethiopia / Eritrea War» (անգլերեն). GlobalSecurity.org.
- ↑ «Elections in Eritrea» (անգլերեն). AFRICAN ELECTIONS DATABASE.
- ↑ Екатерина Адамова, Кирилл Новиков, Антон Парыгин, Максим Сухманский, Анна Черникова (01.09.2003). «Все мировые лидеры» (ռուսերեն). Журнал «Коммерсантъ Власть».
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Эфиопия и Эритрея прекращают войну» (ռուսերեն). Русская служба би-би-си. 12 декабря 2000 г.