Jump to content

«Եվա Բերբերյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «մինի '''Եվա Բերբերյան''', ֆրանսիացի հայկական ծագումով հեռուստահաղորդավարուհի, մ...»:
(Տարբերություն չկա)

21:19, 20 Հուլիսի 2016-ի տարբերակ

Եվա Բերբերյան, ֆրանսիացի հայկական ծագումով հեռուստահաղորդավարուհի, մոդել, դերասանուհւ, ոճաբան, երաժտավար, երգիչ-երգահան[1]։ Եվան ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 13-ին Իսի լե Մուլինոյում(Օ-դը-Սեն)։

Կենսագրություն

Եվայի հայրը հայ է, մայրը՝ ֆրանսուհի։ Նա ունի կրտսեր քույր։ Ռուեյ Մալմեզոնում, որտեղ նա եղել է Ֆրանսիայի սկաուտների միվորումում 16 տարեկանում Եվան թողեց ուսումն ու հայրական տունը և սկսեց փնտրել իր ճանապարհը։ Նա սկսում է ռեստորանում մատուցող աշխատելով, այնուհետև աշտաում է որպես մոդել տարբեր խմբագրություններում ու գովազդային ընկերություններում[2]։

Գործունեություն

2005 թվականին նա մանակցում է M6-ով ցուցադրվող Top Model հեռուստաշոուի առաջին մրցաշրջանին, այնուհետև՝ Hollywood Chewing Gum-ում, որպես Star Academy-ի գովազդային վահանակի կերպար։ 2006 թվականին նա նկարահանվում է Մարաթոն մեդիայի կողմից նակարահանված և TF1 հեռուստաընկերությամբ ցուցադրվող ՛՛Արևի տակ՛՛ հեռուստասերիալի 11 սեզոնի մի դրվագում։ Նա նաև մասնակցել է բազմաթիվ հեռուստատտեսային հաղորդումների, տպագրվել մամուլում, աշխատել է Վոն Դուչի գվազդներից մեկում Դիմ ներքնազգեստի բրենդի համար նկարվելով ամսագրում։ 2007-ին նա ընդունվում է M6 , որտեղ մեկ տարի վարում է «Եղանակի տեսություն» և միևնույն ժամանակ «La Route en Direct» հաղորդումը։ 2008 թվականին Եվան հայտնվում է Հարդրոքսի Զգա ծանր ռոքը երգի տեսահոլովակում՝ ոստիանի դերում։ Խթանելով արվեստագետների բեմում ավելի շատ հայտնվելը նա կազմակերպում է ֆրանսիացի դերասանուհի Կիմ Թերիոյի բեմում անվճար մեկ անցկացնելը, որը տեղի ունեցավ Փարիզում գտնվող Լը Մադամ ակումբում։ 2010 թվականին Եվան ունեցավ իր աբստրակտ նկարների ցուցահանդեսը[3]։ 2012-ից 2013 թվականների ընթացքում նա գրել է երեսուն սիրային երգերի բառեր և երաժշտություն։ Նա երաժտությամբ հանդես է եկել և գալիս Ֆրանսիայում ՀԲԸՄ երտասարդների հետ, ինչպես նաև Երևանում գտնվող Մեցցո Կլասիկ Հաուս Ակումբում, և փարիզյան գարեջրատներում։ Նա հանդես է եկել դիջեյ Եվա անվան տակ որոշ հասրակական վայրերում, ինչպիսիք են օրինակ Օտել Ֆուքե Բարիեր հյուրանոցի Լա Փթիթ Մեզոն ռեստորանում և Գիլբերթ Կոստի այլ հաստատություններում։ Նա նաև կամավորություն է անում՝ հյուրընկալելով վորքշոփի հենաշարժողական համակարգի հաշմանդամների Նոյի Սուր Սեն Նոտր Դամ երաժշտական ասոցացիայում, որը գլխավորվում է Արքայադուստր Նապոլեոնի կողմից։ 2015 թվականից նա սկսել է կանացի և տղամարդու պատրաստոի հագուստի արտադրությունը, որը կոչվում է Saint Eve։ 2016 թվականին նա սկսեց լուսանկարել, ստեղծելով Dare Love-ը , որի միջոցով ներկայացնում էր սերը, ազատությունը, համարձակությունը։

  1. http://www.imdb.com/name/nm2526721/
  2. http://www.modelmanagement.com/model/eva-berberian/
  3. http://www.armenews.com/forums/viewtopic.php?id=39684