Տինեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Տինեկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Այլ անվանումներԴենեք, Դինեգ, Դինեկ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Տինեկ (Աշխարհ)##
Տինեկ (Աշխարհ)

Տինեկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Քղի գյուղաքաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, Բյուրակն գետի ձախ կողմում։

Գյուղի շրջակայքն անտառապատ է։ Բնակիչները բնաջնջվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվել են միայն 24 անձ, որից 20-ը գաղթել են ԱՄՆ։ 1914 թվականին ուներ 400 հայ բնակիչ։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։

Տինեկն ուներ եկեղեցի։ Գյուղում գործում էր վարժարան[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 100 — 916 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 10