Jump to content

Աղբզուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աղբզուտ
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Այլ անվանումներԱղբըզուտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաղբզուտցի
Ժամային գոտիUTC+3
Աղբզուտ (Թուրքիա)##
Աղբզուտ (Թուրքիա)

Աղբզուտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Քղի քաղաքից 5 կմ հարավ՝ հարթավայրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը վերջնականապես թուրքերի ձեռքով ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Միայն 50 հայի է հաջողվել փրկվել։ Նրանք գաղթել են ԱՄՆ, Բուլղարիա և այլ երկրներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 60 տուն՝ 600 հայ և 10 տուն թուրք բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն ու մասամբ արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբզուտն ուներ եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 164

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]