Ստեփաննոս արքեպիսկոպոս Հովակիմյան
Ստեփաննոս արքեպիսկոպոս Հովակիմյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1846 |
Ծննդավայր | Նիկոմեդիա, Յալովայի մարզ, Թուրքիա[1] |
Մահացել է | ապրիլի 10, 1934 (87 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | քահանա |
Ստեփաննոս արքեպիսկոպոս Հովակիմյան, ի ծնե՝ Սուրեն-Մելքոն Հովակիմյան (հունիսի 12, 1846, Նիկոմեդիա, Յալովայի մարզ, Թուրքիա[1] - ապրիլի 10, 1934, Սոֆիա, Բուլղարիա), հայ հոգևորական, Բուլղարիայում Հայ Առաքելական եկեղեցու առաջին եպիսկոպոսը[2]։ Եղել է Նիկոմեդիայի, այնուհետև՝ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդը[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրեն-Մելքոն Հովակիմյանը ծնվել է 1846 թվականի հունիսի 12-ին Նիկոմեդիայում (Օսմանյան կայսրություն)[3]։
Սովորել է Արմաշի դպրեվանքում։ 1869 թվականին նա հեռացել է Պոլիս, որտեղ միաժամանակ սովորել և դասավանդել է Նուբար-Շահնազարյան վարժարանում[3]։
Հոգևոր ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1871 թվականին սկսվել է նրա եկեղեցական ծառայությունը։ Նա դարձել է Ներսես եպիսկոպոս Վարժապետյանի օգնականը։ Այնուհետև նրանք տեղափոխվել են Նիկոմեդիա, որտեղ Հովակիմյանը դարձել է եպիսկոպոսի փոքրավոր։ 1873 թվականին Իզմիթում ձեռնադրվել է վարդապետ։ Այդ ընթացքում նա վերանորոգել է հայկական երկու վարժարան և քաղաքի մայր տաճարը, հիմնել մշակութային և բարեգործական կազմակերպություններ։ 1874 թվականին կառուցվել է առաջին օրիորդաց վարժարանը։ Ադափազարում կազմակերպել է կիրակնօրյա վարժարան կանանց և աղջիկների համար։ Էրամլիք գյուղում վերանորոգվել է դպրոցը, կառուցվել են եկեղեցի և ջրաղաց։ 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նա օգնել է հայ փախստականների համար գյուղեր ստեղծել։ Դրանցում կառուցվել են եկեղեցի և դպրոց[2][3]։
1880 թվականին նա ընտրվել է Նիկոմեդիայի եպիսկոպոս։ Նրա ղեկավարությամբ 1881 թվականին Պարտիզակում կառուցվել է դպրոց, որը զբաղեցրել է 1000 մ² տարածք և արժեցել 50 հազար ռուբլի[3]։
45 բնակավայրերում կառուցել է եկեղեցիներ, դպրոցներ, բաղնիքներ, շատրվաններ, ջրաղացներ, հողմաղացներ, վերանորոգել ճանապարհներ[3]։
1884 թվականին Մակար Ա Թեղուտցի Ամենայն Հայոց կաթողիկոսը Հովակիմյանին ձեռնադրել է եպիսկոպոս, իսկ 1886 թվականին՝ արքեպիսկոպոս[2]։
1922 թվականին իր զարմուհու՝ Զարուհու հետ տեղափոխվել է Բուլղարիայի Ռուսե քաղաք։ Նրա առաջին օգնական է ընտրվել Հարություն Հակոբ Փափազյանը Ռուսաստանից։ 1926 թվականի ապրիլի 10-ին թեմական խորհուրդը նրան ընտրել է Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ։ Նրա՝ Բուլղարիայի առաջին եպիսկոպոս ընտրվելը 1927 թվականի դեկտեմբերի 25-ին հաստատել է Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց կաթողիկոսը[2]։
1930 թվականի հունիսի 15-ին Հարություն Փափազյանի նախաձեռնությամբ նշվել է Հովակիմյանի հոգևոր գործունեության 60-ամյակը։ 1931 թվականին Գևորգ Մեսրոպի հեղինակությամբ հրատարակվել է հոբելյանական հատուկ գիրք։ Գրքից գոյացած 50.000 լև հասույթը փոխանցվել է Սոֆիայի հայկական դպրոցին։ Այդ առիթով դպրոցը «Արամյանից» վերանվանվել է «Արքեպիսկոպոս Հովակիմյան»[2]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեփաննոս արքեպիսկոպոս Հովակիմյանը մահացել է 1934 թվականի ապրիլի 10-ին, Սոֆիայում։ Թաղված է Սոֆիայի կենտրոնական գերեզմանատան հայկական մատուռում, սարկոֆագում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Մեսրոպուհի Գ. Մեսրոպ. «Ստեփաննոս արքեպիսկոպոս Հովակիմյան՝ Նիկոմիդիո, ապա և Բուլղարիո առաջնորդ»
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Пилибосян, Оник (2015). «Духовният и жизнен път на архиепископ Степанос Ховагимян – първия арменски архирей в България: роден 12.06.1846 г. в Никомития – починал 10.04.1934 г. в София – 88 год». Арменският духовен и образователен живот в България. София: 48–53. ISBN 978-619-90184-3-9.
{{cite journal}}
: no-break space character in|pages=
at position 3 (օգնություն); no-break space character in|title=
at position 57 (օգնություն) - ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Մեսրոպուհի Գ. Մեսրոպ (1985 թ․ մարտի 31). «Ստեփաննոս արքեպիսկոպոս Հովակիմյան՝ Նիկոմիդիո, ապա և Բուլղարիո առաջնորդ». Էջմիածին։ Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի.