Հայոց ցեղասպանության հուշաքար (Վառնա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշաքար (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշաքար (Վառնա, Բուլղարիա) | |
---|---|
Հայոց ցեղասպանության հուշաքար Վառնայում, Բուլղարիա | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | ապրիլի 24, 2006 |
Երկիր | Բուլղարիա |
Բնակավայր | Վառնա |
Շինության ձև | Հուշարձան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
Armenian Genocide memorial (Varna) Վիքիպահեստում |
Հայոց ցեղասպանության հուշաքար, հուշաքար Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու տարածքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը կառուցվել է հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի կապակցությամբ։ Տեղադրվել է 2006 թվականի ապրիլի 24-ին[1][2]։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշաքարի բացման արարողությանը մասնակցել են Վառնայի քաղաքապետ Կիրիլ Յորդանովը, Վառնայում ՌԴ և Լեհաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքային համայնքի անդամներ, Վառնայի հայ համայնքի ղեկավար Թագվոր Վարդանյանը։ Հուշաքարի վրա փորագրված է՝
Ի հիշատակ 1915 թվականի թուրք բռնակալներու կատարած հայոց ցեղասպանության զոհերուն։ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ցեղասպանության հիշատակի նվիրված հուշաքար, Բուլղարիա, Վառնա». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Memorial stone in Varna, Bulgaria