Գևորգ Թահմիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Թահմիսյան
բուլղար․՝ Кеворк Тахмисян
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 31, 1949(1949-03-31) (75 տարեկան)
Ծննդավայր Վառնա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1969-1974 «Չեռնո մորե» (Վառնա) 136 (27)
1974-1975 ԲԿՄԱ (Սոֆիա) 15 (1)
1975-1976 «Չեռնո մորե» (Վառնա) 27 (5)
1976-1980 «Սպարտակ» (Վառնա) 80 (14)
1980-1982 «Դորոստոլ» (Սիլիստրա) 62 (7)
1982-1984 «Բելոսլավ» 26 (3)
Ազգային հավաքական
1973 Բուլղարիա 4 (0)
Մարզչական կարիերա
1991-1992 «Չեռնո մորե» (Վառնա)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գևորգ Արամի Թահմիսյան (բուլղար․՝ Кеворк Арам Тахмисян, մարտի 31, 1949(1949-03-31), Վառնա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարահայ ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան։ Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է «Չեռնո մորե» (Վառնա), ԲԿՄԱ (Սոֆիա), «Սպարտակ» (Վառնա), «Դորոստոլ» (Սիլիստրա) և «Բելոսլավ» թիմերում[1], ինչպես նաև 4 խաղ է անցկացրել Բուլղարիայի ազգային հավաքականում[2]։ ԲԿՄԱ-ի կազմում դարձել է երկրի չեմպիոն ու գավաթակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի 15-ամյա կարիերայի ընթացքում, որը տևել է 1969-1984 թվականներին, Թահմիսյանն ընդհանուր առմամբ անցկացրել է 200 հանդիպում՝ 41 գոլով «A» խմբում և 136 հանդիպում՝ 16 գոլով «B» խմբում։

Գևորգ Թահմիսյանը ծնունդով Վառնայից է, «Չեռնո մորե» թիմի սան։ Բուլղարիայի առաջնության բարձրագույն լիգայում առաջին անգամ ելույթ է ունեցել 20 տարեկանում՝ 1969/70 մրցաշրջանում։ «Նավաստիների» կազմում խաղալով 5 տարի՝ նա 126 խաղ է անցկացրել «A» խմբում և դարձել 27 գոլի հեղինակ։ 1973 թվականի սկզբին նա ընդգրկվել է երկրի ազգային հավաքականի կազմում՝ Ասիայում և Ավստրալիայում շրջագայության ժամանակ մասնակցելով 4 հանդիպման[2]։

1974 թվականի ամռանը Թահմիսյանը տեղափոխվել է ԲԿՄԱ (Սոֆիա)[3], որի կազմում իր նորամուտը նշել է 1974 թվականի օգոստոսի 5-ին՝ 1973/74 մրցաշրջանի ազգային գավաթի «Ակադեմիկ» (Սոֆիա) ակումբի դեմ կիսաեզրափակիչ խաղում, որն ավարտվել է 1:0 հաշվով հաղթանակով։ Մրցաշարն ավարտվել է սովորականից ուշ՝ Գերմանիայում կայացած աշխարհի առաջնության պատճառով։ Հինգ օր անց նա ամբողջական հանդիպում է անցկացրել եզրափակիչ փուլում, որում «բանակայինները» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթել են «Լևսկիին», և նվաճել է իր առաջին գավաթը ակումբի հետ։ 1974/75 մրցաշրջանում նա ԲԿՄԱ-ի հետ դարձել է նաև Բուլղարիայի չեմպիոն՝ մրցաշրջանի ընթացքում մասնակցելով 15 հանդիպման և խփելով 1 գոլ։ Թահմիսյանը երկու հանդիպում է անցկացրել նաև ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթի խաղարկությունում Կիևի «Դինամոյի» դեմ[4]։

1975 թվականին Թահմիսյանը վերադարձել է «Չեռնո մորե»։ 1975/76 մրցաշրջանում նա եղել է թիմի հիմնական խաղացող, սակայն մրցաշրջանի վերջում թիմը դուրս է մնացել «A» խմբից, և նա տեղափոխվել է «Սպարտակ» (Վառնա)։ «Բազեների» կազմում Թահմիսյանը հանդես է եկել 4 տարի (2-ը՝ «A» խմբում, 2-ը՝ «B» խմբում)։ 1980 թվականին նա տեղափոխվել է «Դորոստոլ» (Սիլիստրա), իսկ կարիերան ավարտել է 35 տարեկանում՝ «Բելոսլավ» թիմում։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1991/92 մրցաշրջանում Գևորգ Թահմիսյանը որոշ ժամանակ զբաղեցրել է «Չեռմո մորեի» գլխավոր մարզչի պաշտոնը[5]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Թահմիսյանն ավարտել է Տնտեսագիտական ​​համալսարանը «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ և աշխատել է հանրային սննդի ձեռնարկություններից մեկում որպես տնտեսական բաժնի վերահսկիչ։ 1990-ական թվականների սկզբին նա ավարտել է նաև Սոֆիայի մարզական ակադեմիան[5]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ Սոֆիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]