Կիրկոր Կիրկորով (դիրիժոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրկոր Կիրկորով
Բնօրինակ անունբուլղար․՝ Киркор Киркоров
Ի ծնե անունբուլղար․՝ Киркор Оханес Киркоров
Ծնվել է1920
Վառնա, Բուլղարիա
Երկիր Բուլղարիա
Մահացել է1997
Սոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունդիրիժոր
Պարգևներ

Կիրկոր Օհանեսի Կիրկորով (բուլղար․՝ Киркор Оханес Киркоров, 1920, Վառնա, Բուլղարիա - 1997, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարահայ դիրիժոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրկոր Կիրկորովը ծնվել է 1920 թվականին Վառնայում՝ ժամագործ Օհանես Կիրկորովի և Թագուհի Մեսջյանի ընտանիքում։ Նրա եղբայրը՝ Կարապետ Կիրկորովը բժիշկ էր, որն ապրել է ԱՄՆ-ում։ Նրա մայրը ծխախոտի գործարանի համասեփականատեր Սիլիստրայի վաճառական Վարդուհի Քայազադեի և Մեսջյանի դուստրն է։ Նրա մորական պապը Ստեփան Կայազադեն է[1]։

Կիրկոր Կիրկորովը միջնակարգ դպրոցն ավարտել է Տարգովիշտեում, որտեղ ղեկավարել է դպրոցի երգչախումբը։ Նա սկսել է դեղագործություն սովորել Սոֆիայում։ Միաժամանակ ընդունվել է Ազգային օպերայի երգչախումբ։ Աշխատելով որպես փորձնակ դեղագործ՝ հիմնել և ղեկավարել է բժիշկների սիրողական երգչախմբեր[1]։

Զինվորական ծառայության ընթացքում եղել է Շինարարական զորքերի համույթի երգչախմբի խմբավարի օգնականը, 1948 թվականից՝ նրա դիրիժորը, իսկ անմիջապես հետո ղեկավարել է նաև անսամբլը։ Այնտեղ երգել են սոպրանո Ռայնա Կաբաիվանսկան և բարիտոն Ստոյան Պոպովը։ Ռուսաստանում հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, նույնպես իր երաժշտական կարիերան սկսել է այդ անսամբլում[1]։

1959 թվականին Մշակույթի նախարարությունը Կիրկոր Կիրկորովին առաջարկել է Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանել երգչախմբային դիրիժորություն, որը նա ավարտել է 1962 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ պրոֆեսոր Վլադիսլավ Սոկոլովի դասարանում։ Մոսկվայում ուսանելու տարիներին նա ղեկավարել է բուլղարացի ուսանողների երգչախումբը[1]։

1962 թվականից Բուլղարիայի ժողովրդական բանակի անսամբլի գլխավոր դիրիժորն էր։ 1970 թվականին նրան շնորհվել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում[1]։

1972 թվականից մինչև թոշակի անցնելը նա երաժշտական գործունեություն է ծավալել բուլղարական բանակում։ Միաժամանակ, մինչև իր կյանքի վերջը, Սոֆիայում ղեկավարել է նաև բուլղարահայերի «Երևան» մշակութային և կրթական կազմակերպությանը կից համանուն ինքնագործ երգչախումբը։ Նրա հետ եղել է բազմաթիվ ազգային մրցանակների դափնեկիր, երկու անգամ համերգներով հանդես է եկել Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ավելի ուշ նրա պատվին երգչախումբը վերանվանվել է «Կիրկոր Կիրկորով»[1]։

Մահացել է 1997 թվականին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Бодурова, Жаклин (20 август 2012 г). «Киркор Оханес Киркоров (1920 год. – 1997 год.)». gantegh.agbubulgaria.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 17 януари 2019 г-ին.