Մասնակից:Emptyfear/Գլխավոր էջ
Բարի գալուստ Վիքիպեդիա,
ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիան ունի 310 053 հոդված։
Շաբաթվա հոդվածի վերնագիր
Էջմիածնի Մայր տաճար, Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը: Գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում։
Կառուցվել է 301-303 թվականներին այնտեղ գոյություն ունեցող հեթանոսական տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։
Տաճարը շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...Ավելին⇒
Գիտե՞ք որ…
- ․․․այս գիտուն մուկը (լուսանկարում) այնքան էլ գիտուն չէ, քանի որ նրա գործած ԴՆԹ պարույրը հակառակ է ոլորվում։
- ...աշխարհի ամենամեծ ամրակը (լուսանկարում) գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, և այն հանրային տարածքում է տեղադրված։
- ...ջորին և՛ համառ կենդանի է, և՛ անօրինական ճանապարհով՝ գողությամբ կամ խարդախությամբ ձեռք բերված գումար և ապրանք փոխանցող։
- ...ըստ «Օզի սքանչելի երկիրը» քաղաքական տեսանկյունից մեկնաբանողների, խրտվիլակի կենտրոնական կերպարում, ամերիկացի ֆերմեր է, որը միայն ինքնավստահության կարիք ունի։
- ...Միացյալ Թագավորությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական դատարանի կողմից դասալքության և այլ ծանր հանցագործությունների համար մահապատժի ենթարված զինվորների հուշարձան կա։
Մասնակցիր
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վիքիպեդիան հանուն կանանց
- Եվրո 2024-ին ընդառաջ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Հունիսի 8
- 1588 թ. – մահացել է Միմար Սինանը, ծագումով հայ, թուրք նշանավոր ճարտարապետ (ծն. 1489 թ.):
- 1783 թ. – Իսլանդիայում ժայթքեց Լաքի հրաբուխը, պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկը: Հրաբխի հետևանքով մահացավ մոտ 10 000 մարդ, սատկեց մոտ 11 000 խոշոր եղջերավոր անասուն, 200 000 ոչխար, 30 000 ձի, հաջորդ տարի Եվրոպայի հյուսիսում բերքի պակաս և սով եղավ:
- 1810 թ. – ծնվել է Ռոբերտ Շումանը, գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր (մահ. 1856 թ.):
- 1869 թ. – Չիկագոյում Այվզ Մակգաֆին արտոնագրեց իր պատրաստած աշխարհի առաջին փոշեկուլը:
- 1876 թ. – մահացել է Ժորժ Սանդը, ֆրանսիացի կին գրող (ծն. 1804 թ.):
- 1902 թ. – ծնվել է Արամ Մերանգուլյանը՝ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, թառահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (մահ. 1967 թ.):
- 1912 թ. – Լոս Անջելեսում հիմնվեց «Universal Pictures» կինոստուդիան, Հոլիվուդյան ամենահին կինոստուդիան:
- 1941 թ. – ծնվել է Արա Շիրազը, հայ քանդակագործ, հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին (մահ. 2014 թ.)։
- 1954 թ. – մահացել է Արշակ Չոպանյանը, հայ նշանավոր գրաքննադատ, գրող, բանասեր (ծն. 1872 թ.):
- 1960 թ. – Մոսկվայում` Կրեմլում, Լև Տրոցկուն սպանող Ռամոն Մերկադերը ստանում է Խորհրդային Միության հերոսի շքանշան:
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- հունիսի 6-ին, ժամը 23։14-ին պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, Երևան-Սևան ավտոմայրուղում գտնվող գազալցակայանում։
- մայիսի 30-ին դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել (լուսանկարում) բոլոր մեղադրանքներով։ Նա դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որ դատապարտվել է հանցագործության համար։
- մայիսի 28-ին Վրաստանում, չնայած զանգվածային բողոքի ցույցերին, «օտարերկրյա գործակալների» մասին օրենք է ընդունվել։
- մայիսի 25-ին Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» բարձրագույն մրցանակին արժանացել է ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը։
- մայիսի 19-ին ուղղաթիռ է կործանվել Իրանի Վարզաղանում՝ Թավրիզ թռչելիս։ Ուղղաթիռում եղել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պաշտոնական այլ անձինք։ Բոլոր ինը ուղևորներն ու անձնակազմը զոհվել են։
- մայիսի 15-ին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ Հանդլովայում մահափորձ է կատարվել։
- մայիսի 11-ին Շվեդիայում կայացած Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում «The Code» երգով հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Նեմոն։
Վերջերս մահացածներ՝ Վան Սողոմոնյան • Արթուր Չիլինգարով • Էդուարդ Վարդանյան • Իբրահիմ Ռաիսի • Հոսեյն Ամիր Աբդոլլահիան • Նիկոլայ Հովհաննիսյան • Խաչիկ Հարությունյան • Վլադիմիր Կազիմիրով
Օրվա պատկեր
Ցուցափեղկ
«Ցուցափեղկում» ընդգրկված են Հայերեն Վիքիպեդիայի լավագույն՝ ընտրյալ, լավ և տարվա հոդվածները, ինչպես նաև ընտրյալ ցանկերը: Այս պահին Հայերեն Վիքիպեդիան ունի 61 ընտրյալ, 49 լավ, 38 տարվա հոդված և 8 ընտրյալ ցանկ։
Վերջին ընտրյալ հոդվածներն են՝ | Վերջին լավ հոդվածներն են՝ |
Նոր թեկնածուներ՝
|
Նոր թեկնածուներ՝
|
- Մեծ Հայքի գավառների ցանկ
- Հայկական ծագում ունեցող անձնանունների ցանկ
- Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ
- Հունաստանի վարչապետների ցանկ
Նոր թեկնածուներ՝
- Չկան
Վիքիպեդիան Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերից է։ Վիքիմեդիա Հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է, որն ապահովում է նաև այլ նախագծերի աշխատանքը։
- Վիքիբառարան Բառարան
- Վիքիքաղվածք Քաղվածքներ
- Վիքիգրքեր Գրքեր
- Վիքիդարան Տեքստերի գրադարան
- Վիքիհամալսարան Ուսուցանող նյութեր
- Վիքիցեղեր Կենսաբանական տեսակների կատալոգ
- Մեդիավիքի Վիքի շարժիչը
- Վիքիտվյալներ Տվյալների շտեմարան
- Վիքիպահեստ Մեդիանիշքերի պահեստարան
- Վիքիճամփորդ Ճանապարհորդական ուղեցույց
- Ինկուբատոր Նոր նախագծերի փորձարկում
- Մետա-վիքի Համայնքների և կազմակերպությունների փաստաթղթեր