Jump to content

Կալիֆոռնիա (թերակղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալիֆոռնիա (այլ կիրառումներ)
Կալիֆոռնիա
Baja California

Տեղագրություն Հյուսիսային Ամերիկա
Ողողող ջրեր Խաղաղ օվկիանոս
Կալիֆոռնիայի ծոց
Ընդհանուր մակերեսը 144 կմ²
Երկիր Մեքսիկա Մեքսիկա
Կալիֆոռնիա (թերակղզի) (Մեքսիկա)##
Կալիֆոռնիա (թերակղզի) (Մեքսիկա)
Կալիֆոռնիա (թերակղզի) (Հյուսիսային Ամերիկա)##
Կալիֆոռնիա (թերակղզի) (Հյուսիսային Ամերիկա)
Վիքիպահեստում

Կալիֆոռնիա, Ներքին Կալիֆոռնիա (Baja California), թերակղզի Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում՝ Մեքսիկայում։ Ողողվում է Կալիֆոռնիայի ծոցով և Խաղաղ օվկիանոսով, Մեքսիկայից առանձնացված է Կալիֆոռնիայի ծոցով և Կոլորադո գետով։ Երկարությունը մոտ 1200 կմ է, լայնությունը՝ 50-250 կմ, տարածությունը՝ մոտ 144 հզ. կմ2։ Կալիֆոռնիայի թերակղզին աշխարհում երկրորդն է, իր երկարությամբ, Մալակկա թերակզուց հետո։ Մակերևույթը լեռնային է (ամենաբարձր կետը՝ 3078 մ)։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումն առաջացել է իսպաներեն Caliente Fornalla «տաք հնոց (փուռ)» արտահայտությունից․ «արևից շիկացած հող» իմաստով, որովհետև ամռանն այստեղ անտանելի շոգ է լինում[1]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային, տարեկան տեղումները՝ մինչև 250 մմ։ Գերակշռում է անապատային և կիսաանապատային բուսածածկույթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիֆոռնիա (թերակղզի)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 176