«Յուկատան» անվան ծագումնաբանությունը հստակ պարզաբանված չէ։ ԿոնկիստադորԷռնան Կորտեսը կարծում էր, որ անունը ծագել է սխալմամբ։ Ըստ նրա` առաջին իսպանացի ճանապարհորդները հարցրել են տեղաբնիկներից տարածքի անվանումը, իսկ նրանց պատասխանել են «Յուկատան», որը մայաների լեզվով նշանակել է «Ես չեմ հասկանում դու ինչ ես ասում»[1][2]։ Ոմանք պնդում են, որ անվան աղբյուրը ացտեկյան «Յոկատլան» բառն է, որ նշանակում է «հարստության վայր»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 131)։