Անտիլյան կղզիներ, ընկած են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի միջև և կազմում են կարծես թե կոտրատվող շարունակություն մայրցամաքի համար։ Պարիա ծովածոցՕրինոկոյի գետաբերանի մոտ մինչև Ֆլորիդայի նեղուց նրանք տարածվում են լայնության 13 աստիճանների չափով և հսկայական կիսաշրջանով շրջափակում են Մեքսիկական ծոցն և Անտիլյան (Կարիբյան) ծովը։ Միասին ունեն 228 662 կմ² մակերես և 42 միլիոն մարդ բնակչություն (XXI դարասկիզբ)։ Անվանվել են իսպանացի ծովագնացների կողմից, ովքեր ընդունել էին այս կղզիները որպես առասպելական Անտիլիա կղզին։
Առաջին խմբին են պատկանում 4 կղզի` Կուբան, Հայիթին (անցյալում կոչվել է Էսպանյոլա), Ճամայկա և Պուերտո-Ռիկոն, նրանցից առաջին երկուսը և վերջինը (ամենափոքրը) կազմում են համարյա ուղիղ գիծ, ուղղված դեպի Յուկատան թերակղզին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 451)։