Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/53/Pacific_Ring_of_Fire-ru.svg/350px-Pacific_Ring_of_Fire-ru.svg.png)
Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակ (Խաղաղօվկիանոսյան հրե օղակ, Խաղաղօվկիանոսյան օղակ, Խաղաղօվկիանոսյան հրե գոտի), տեղանք Խաղաղ օվկիանոսի շուրջը, որտեղ գտնվում են բազմաթիվ գործող հրաբուխներ և հաճախ պատահող երկրաշարժեր։ Ընդհանուր հաշվով այս գոտում կան Երկրի վրա հայտնի 540 հրաբուխներից 328 ցամաքային գործող հրաբուխները[1] :
Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին՝ հրաբխային ցանցը Կամչատկայի թերակղզուց ձգվում է Կուրիլյան կղզիներ, Ճապոնական և Ֆիլիպինյան կղզիներով, Նոր Գվինեա, Սողոմոնյան կղզիների և Նոր Զելանդիայի կղզիներով՝ դեպի Անտարկտիդա։ Օղակի արևելյան մասն ընդգրկում է Անտարկտիդայի հյուսիսարևելյան հրաբուխները, Հրո երկրի կղզիները, Անդերը, Կորդիլերները և Ալեուտյան կղզիները։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8a/Plates_tect2_en.svg/350px-Plates_tect2_en.svg.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/77/EQs_1900-2013_worldseis.png/220px-EQs_1900-2013_worldseis.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/23/Pictogram_Ski_Slope_red.svg/12px-Pictogram_Ski_Slope_red.svg.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/24/RouteIndustriekultur_Siedlung_Symbol.svg/12px-RouteIndustriekultur_Siedlung_Symbol.svg.png)
Խաղաղ օվկիանոսի տարածքում կան օվկիանոսի լիտոսֆերայի տարածման (աճի) մի քանի գոտիներ, որոնց հիմնական մասը Խաղաղ օվկիանոսի արևելյան գոտին է (ներառում է ստորջրյա լիթոսֆերային սալեր Կոկոսը և Նասկան)։ Օվկիանոսի ծայրամասի երկայնքով տեղի է ունենում սալերի բաժանում շրջապատող մայրցամաքների տակ։ Յուրաքանչյուր բաժանման գոտում ձգվում է հրաբուխների մի շղթա, և նրանք միասին կազմում են Խաղաղօվկիանոսյան օղակը։ Այնուամենայնիվ, այս օղակը թերի է, այն ընդհատվում է այնտեղ, որտեղ գոյություն չունի բաժանում` Նոր Զելանդիայից և Անտարկտիդայի ափերի երկայնքով։ Բացի այդ, չկա ոչ բաժանում, ոչ հրաբխայնություն Հյուսիսային Ամերիկայի ափերի երկու հատվածներում. թերակղզի և նահանգ Կալիֆոռնիայի (ավելի քան 2000 կմ) և Վանկուվեր կղզուց հյուսիս (գրեթե 1500 կմ) տարածքներում։
Խաղաղօվկիանոսյան հրե օղակում[2][3] են տեղի ունեցել համաշխարհային երկրաշարժերի 90 %-ը[4] և նրանցից ամենաուժեղների 80 %-ը[5]։ Հաջորդն իր հզորությամբ սեյսմիկ գոտին (5-6 % երկրաշարժեր և 17 % աշխարհի ամենաուժեղ երկրաշարժեր) Ալպ-հիմալայան գեոսինկլինալն է, որը սկսվում է մոտավորապես Ճավայից և Սումատրայից, անցնում է Հիմալայներով, Միջերկրական ծովով և ավարտվում է Ատլանտյան օվկիանոսում։ Միջինատլանտյան լեռնաշղթան երկրաշարժերի երրորդ ուժեղագույն գոտին է։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեուտյան իջվածք
- Բոնինյան իջվածք
- Կուրիլո-Կամչատկական իջվածք
- Մարիանյան իջվածք
- Պերուա-Չիլիական իջվածք
- Ճապոնական իջվածք
- Զոնդյան փողրակ
- Աշխարհի հրաբուխների ցանկ
- Ալպիդյան գոտի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ring of Fire – Pacific Ring of Fire». Geography.about.com. 2010 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Earthquakes FAQ». U.S. Geological Survey. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Earthquakes Visual Glossary». U.S. Geological Survey.
- ↑ «Ring of Fire». USGS. 2012 թ․ հուլիսի 24. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Where do earthquakes occur?». USGS. 2013 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժամանակակից աշխարհագրական անվանումների բառարան, Եկատերինբուրգ, 2006։