Thunder Lotus Games

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Thunder Lotus Games
Տեսակտեսախաղեր մշակող և ձեռնարկություն
Հիմնադրված է2014[1][2]
ՎայրՄոնրեալ, Քվեբեկ, Կանադա[3][2]
Երկիր Կանադա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ16 մարդ
Կայքthunderlotusgames.com(անգլ.)

Thunder Lotus Games, անկախ ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, և տեղակայված է Մոնրեալում (Կանադա)։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերության հայտնի խաղերից են՝ Jotun (2015), Sundered (2017) և Spiritfarer (2020)։ Thunder Lotus Games-ը մնացած անկախ ստուդիաներին տարբերվում է շնորհիվ այնտեղ աշխատող պրոֆեսսիոնալ անիմատորների, որոնք անիմացիան, որը նախատեսված է խաղերի համար նկարում են ծեռքով[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիան հիմնադրվել է Ուիլլ Դյուբեի կողմից, մինչև այդ նա զբաղվում էր բջջային խաղերի մշակմամբ։ Thunder Lotus Games-ը հիմնադրվեց, որպեսզի շարունակվի բջջային խաղերի մշակումը, սակայն արդեն խմբի օգնությամբ։ Ընկերության առաջին խաղը պետք է դառնար Jotun-ը, որը թողարկվեց Kickstarter-ի միջոցով հավաքված միջոցների շնորհիվ[5]։ Սկզբնական շրջանում ընկերությունը պետք է անվանվեր «Lotus Games», որը սակայն կարող էր շփոթմունք առաջացնել «Lotus Entertainment» անունը կրող այլ ընկերության հետ[6]։ Jotun խաղի համար մեկնարկած դրամահավաքի արդյունքում, հավաքված գումարը ավելի շատ էր սպասվածից, և ստուդիան որոշեց թողարկել խաղը նաև խաղային համակարգերի և անհատական համակարգիչների համար։ Խաղի թողարկումից հետո՝ 2015 թվականին խաղը գնվեց մեկ միլլիոն օրինակով[7]։ Ֆինանսական հաջողությունները դրդեցին թիմին մշակել նոր խաղ՝ Sundered։ Խաղի մշակման համար անհրաժեշտ միջոցները թիմը կարողացավ հավաքել մեկ օրում[8]։

Sundered խաղի թողարկումից հետո, ստուդիան կնքեց պայմանագիր Kowloon Nights ֆոնդի հետ հաջորդ խաղի՝ Spiritfarer մշակման համար։ Խաղը գրանցեց մեծ հաջողություններ և վաճառվեց մեկ միլլոնից ավել օրինակով[9]։ 2019 թվականի տվյալներով ստուդիան ուներ 16 աշխատակից։

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Պլատֆորմներ
2015 Jotun PlayStation 4, Wii U, Xbox One, Nintendo Switch, Stadia
2017 Sundered PlayStation 4, Xbox One, Nintendo Switch, Stadia
2020 Spiritfarer PlayStation 4, Xbox One, Nintendo Switch, Stadia

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://thunderlotusgames.com/august-18-2020/
  2. 2,0 2,1 https://www.backlogreviews.com/find-your-niche-thunder-lotus/
  3. https://www.reddit.com/r/Games/comments/hbh022/were_thunder_lotus_creators_of_spiritfarer_a_cozy/
  4. Nintendo Life (2016 թ․ հունիսի 14). «Thunder Lotus Games Dives Into Norse Mythology With Jotun: Valhalla Edition». Nintendo Life (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
  5. Billcliffe, James (2015 թ․ հունիսի 22). «Meet the Developer Behind Hand-Drawn Viking Adventure Jotun, Thunder Lotus Games». The Escapist. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
  6. Delvillano, Ron (2016 թ․ սեպտեմբերի 7). «Interview: Will Dubé on Mythology, Art and Big Bosses in Jotun: Valhalla Edition». Nintendo Life. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
  7. Valentine, Rebekah (2019 թ․ հուլիսի 11). «Spiritfarer wants to talk to you about death». Gameindustry.biz. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
  8. Chalk, Andy (2017 թ․ հունվարի 18). «Sundered, the eldritch horror Metroidvania, blows away its Kickstarter goal in six hours». PC Gamer. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
  9. Robinson, Martin (2019 թ․ սեպտեմբերի 27). «On love, death, sustaining an indie studio and following Keanu Reeves onstage». Eurogamer. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.