The Tonight Show

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Tonight Show
Изображение логотипа
Տեսակհեռուստասերիալ և հեռուստահաղորդում
Ժանրթոք շոու
ՌեժիսորDwight Hemion?
Արտադրող երկիր ԱՄՆ
Լեզու(ներ)ամերիկյան անգլերեն
Հեռարձակում
ԱլիքNBC
Սկզբնական եթերսեպտեմբերի 27, 1954

«Այսօր երեկոյան» (անգլ.՝ The Tonight Show), ամերիկյան երեկոյան ժամանցային թոք շոու, որը եթերում է 1954 թվականից։ Համարվում է ԱՄՆ-ի ամենաերկար կանոնավոր հեռուստատեսային ժամանցային ծրագիրը, որը մինչ օրս շարունակվում է, ինչպես նաև, ըստ գոյության ժամկետի՝ NBC ալիքի երրորդ հաղորդումը՝ «Meet the Press»-ից (թողարկվում է 1947 թվականից) և առավոտյան «Today» նորությունների ծրագրից (թողարկվում է 1952 թվականից) հետո։ Ծրագիրը նաև ամենահին հեռուստատեսային թոք շոուն է պատմության մեջ։

Պատմության ընթացքում ծրագրի անունը փոփոխվել է։ Ի սկզբանե այն եթեր է հեռարձակվել «Tonight» խորագրի ներքո։ 1962 թվականին վերանվանվել է «The Tonight Show»: Այս անվան տակ շոուն 30 տարի վարել է Ջոնի Քարսոնը։ Վերջին տասնամյակներում վերնագրին սկսել են ավելացվել ընթացիկ հաղորդավարի անունը։ Այժմ այն կոչվում է «The Tonight Show Starring Jimmy Fallon»:

Ծրագրի ամենահայտնի հաղորդավարներն են.

Շոուն ամենաերկարը վարել է Ջոնի Քարսոնը՝ 1962 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 1992 թվականի մայիսի 22-ը[4][5]։ Ամենաշատ թվով թողարկումներ վարել է Ջեյ Լենոն՝ 4610 թողարկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Susman, Gary (2004 թ․ հունվարի 27). «Tonight Show icon Jack Paar dies». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. «Carson Feeds Letterman Lines». New York Post. 2005 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. Carter, Bill (1993 թ․ հունվարի 15). «Going Head to Head Late at Night: Letterman on CBS, Leno on NBC». The New York Times. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. «A Johnny Carson timeline». Entertainment Weekly. 1992 թ․ մայիսի 8.
  5. O'Connor, John J. (1986 թ․ մայիսի 20). «Johnny Carson's Two New Rivals». The New York Times.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Tonight Show» հոդվածին։