Stan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Stan»
Էմինեմի և Դայդոյի սինգլը
«The Marshall Mathers LP» ալբոմից
Թողարկված9 դեկտեմբերի 2000
ՖորմատCD-սինգլ, կասետ, թվային ներբեռնում
Ձայնագրվածնոյեմբերի 1999
Ժանրալտերնատիվ հիփ-հոփ, հորորքոր
Տևողություն6:44 (ալբոմային տարբերակ)
5:32 (ռադիոտարբերակ)
ԼեյբլAftermath, Interscope, Shady
ՊրոդյուսերThe 45 King & Էմինեմ
Էմինեմ ժամանակագրություն
The Way I Am (2000) Stan (2000) Rock City (2000)
Դայդո ժամանակագրություն
Don't Think of Me (2000) Stan (2000) Thank You (2000)

«Stan», Էմինեմի երրորդ սինգլը «The Marshall Mathers LP» ալբոմից, որը ձայնագրվել է երգչուհի Dido-ի հետ համատեղ։ Ստենի դերը կատարել է դերասան ևոն Սավան։ Երգը հիթ է, որը ԱՄՆ-ի և Ավստրալիայի հիթ-շքերթներում նորամուտն նշել է առաջին հորիզոնականում։

2005 թվականին ներառվել է Էմինեմի լավագույն հիթերի «Curtain Call: The Hits» հավաքածուում, որում ներառվել է նաև Էմինեմի այդ երգի կենդանի կատարումը Grammy-2001-ում, որտեղ Dido-ի կրկներգը կատարել է Էլթոն Ջոնը։ Սինգլի պրոդյուսերները եղել են Էմինեմը և The 45 King-ը, որն էլ ստեղծել է երգի երաժշտությունը։ Որպես սեմփլ ծառայել է Դայդոյի «Thank You» երգը, որտեղից վերցվել է կրկներգը և բասը։ Ճանաչվել է Էմինեմի լավագույն հիթերից մեկը։ Այդ երգի թողարկումից հետո Էմինեմի երկրպագուներին սկսել են անվանել Ստեններ։

Rolling Stone ամսագիրը երգը տեղադրել է Rolling Stone ամսագրի վարկածով բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցանկի #296 հորիզոնականում։ Երգը զբաղեցրել է նաև 15-րդ տեղը VH1 հեռուստաալիքի վարկածով բոլոր ժամանակների լավագույն հիփ-հոփ երգերի ցանկում։ 2011 թվականի ապրիլին «Complex» ամսագիրը կազմել է «Էմինեմի 100 լավագույն երգերի» ցուցակը, որում «Stan» երգն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[1]։

Երգը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 750 000 օրինակով[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը պատմում է Էմինեմի մտացածին երկրպագուի՝ Ստենի մասին, որը նրան ավելի ու ավելի տագնապալի ու սպառնալից նամակներ է գրում իր կյանքի մասին (ընդ որում՝ բոլոր նամակները գրված են գրասենյակային մատիտով), բայց դրանք տարբեր պատճառներով արտիստին չեն հասնում։ Առաջին նամակում Ստենն իրեն նկարագրում է որպես Էմինեմի ամենամեծ երկրպագուն, որն իր ամբողջ սենյակը փակցրել է նրա պաստառներով։ Ստենի ընկերուհին հղի է, և եթե աղջիկ ծնվի, ապա Ստենը ցանկանում է նրան անվանել Բոննի (ինչպես Էմինեմի դստերը), նամակի վերջում Ստենը գրում է իր հեռախոսների համարները և սպասում է Էմինեմի շուտափույթ պատասխանին։ Երկրորդ նամակում Ստենը գրում է, որ չի բարկանում Էմինեմի վրա այն բանի համար, որ նա դեռ չի զանգահարել իրեն, բայց դատապարտում է Էմինեմին, որ նա իր վեցամյա եղբայր Մեթյուին ինքնագիր չի տվել, ինչի համար նա 4 ժամ սպսել էր ցուրտ եղանակին։ Ստենը գրում է, որ իր ընկերուհին արդեն խանդում է նրան Էմինեմի հանդեպ, քանի որ Ստենը խոսում է նրա մասին 24 ժամ, կրծքավանդակի վրա դաջվածք ունի Էմինեմի անունով։ Երբեմն Ստենն իրեն ոչ ադեկվատ է պահում․ նամակի վերջում նա խնդրում է զանգահարել իրեն և գրում է․ «Մենք պետք է միասին լինենք»։ Ստենն իր հաջորդ ուղերձը ձայնագրում է մեքենայում ձայնագրիչով, այն սկսվում է հետևյալ խոսքերով. «Սիրելի պարոն «Ես շատ-լավն եմ-որ-զանգեմ-կամ-գրեմ-իմ-երկրպագուներին»։ Ստենը գիշերը հարբած մեքենա է վարում, նա իր հետ վերցնում է իր ընկերուհուն, նա ասում է, որ այն ամենը, ինչ իրեն պետք է, Էմինեմի մեկ զանգը կամ նամակն է։ Ստենը հասնում է կամրջի և հասկանում է, որ Էմինեմը ոչ մի կերպ չի կարող ստանալ այդ ձայնագրիչը, որից հետո կտրուկ շրջվում է, և մեքենան ընկնում է ջրի մեջ։ Էմինեմը նամակ է գրում Ստենին։ Նա գրում է, որ նա շատ զբաղված է և չէր կարող գրել ավելի վաղ, ինչպես նաև նաև ինքնագիր է ուղարկում Մեթյուի համար գլխարկի վրա։ Էմինեմը գրում է, որ Ստենն օգնության կարիք ունի, հակառակ դեպքում նա կարող է վնասել իրեն, և հույս ունի, որ նամակը ժամանակին կհասնի, հետո գրում է սարսափելի աղետի մասին, որը տեսել է հեռուստատեսությամբ, որտեղ մեքենան, որում եղել են եղա և աղջիկ, վթարի է ենթարկվել, նամակի վերջում Էմինեմը հասկանում է, որ այդ մեքենայի ղեկին եղել է Ստենը։ Առաջին երեք տները Էմինեմը կատարում է Ստենի դերում, իսկ վերջինը՝ չորրորդը, ձայնագրվել է Էմինեմի անունից, որը պատասխան նամակ է գրում Ստենին։ Տեսանյութը ավարտվում է Ստենի հուղարկավորության տեսարանով, որին ներկա է նրա կրտսեր եղբայր Մեթյուն, որը մազերը ներկել է բաց գույնի Էմինեմի նման։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումProducer(s) Տևողություն
1. «Stan» (radio edit) 5:33
2. «Guilty Conscience» (radio version with gunshot) 3:21
3. «Hazardous Youth» (acapella version)  0:46
4. «Get You Mad» (Sway & King Tech featuring DJ Revolution with Eminem)
  • DJ King Tech
4:22
14:02

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2000–2001) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[3] 1
Ավստրիա Ö3 Austria Top 75[4] 1
Բելգիա Ultratop Flanders[5] 3
Բելգիա Ultratop Wallonia[6] 2
Բրազիլիա Hot 100 Airplay[7] 1
Կանադա (Nielsen SoundScan)[8] 27
Խորվաթիա (HRT)[9] 6
Դանիա Tracklisten[10] 1
Եվրոպա (European Hot 100) 1
Ֆինլանդիա Suomen virallinen lista[11] 1
Ֆրանսիա SNEP[12] 4
Գերմանիա Media Control AG[13] 1
Իսլանդիա (Íslenski Listinn Topp 40)[14] 1
IRMA[15]
Իտալիա FIMI[16] 1
Նիդերլանդներ Dutch Top 40[17] 2
Նիդերլանդներ Mega Single Top 100[18] 3
Նոր Զելանդիա RIANZ[19] 14
Նորվեգիա VG-lista[20] 3
Լեհաստան (Polish Airplay Charts)[21] 21
Պորտուգալիա (AFP)[22] 3
Ռումինիա (Romanian Top 100)[23] 1
Շոտլանդիա Scottish Singles Top 40[24] 1
Իսպանիա PROMUSICAE[25] 3
Շվեդիա Sverigetopplistan[26] 3
Շվեյցարիա Schweizer Hitparade[27] 1
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[28] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[29] 51
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[30] 36
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[31] 33
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[32] 9

Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2000) Հորիզոնական
Շվեդիա (Sverigetopplistan)[33] 49
UK Singles (Official Charts Company)[34] 6
Հիթ-շքերթ (2001) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[35] 6
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[36] 6
Բելգիա (Ultratop Flanders)[37] 31
Բելգիա (Ultratop Wallonia)[38] 20
Ֆրանսիա (SNEP)[39] 29
Գերմանիա (Official German Charts)[40] 18
Նիդերլանդներ (Dutch Top 40)[41] 80
Նիդերլանդներ (Single Top 100)[42] 55
Ռումինիա (Romanian Top 100)[23] 28
Շվեդիա (Sverigetopplistan)[43] 55
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[44] 3
UK Singles (Official Charts Company)[45] 74

Տասնամյակի հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2000–09) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[46] 94
Գերմանիա (Official German Charts)[47] 79
UK Singles (Official Charts Company) 21

Հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[48] 2× Platinum 140 000^
Ավստրիա (IFPI Austria)[49] Gold 25 000x
Բելգիա (BEA)[50] Platinum 50 000*
Դանիա (IFPI Denmark)[51] Gold 45 000^
Ֆրանսիա (SNEP)[52] Platinum 500 000*
Գերմանիա (BVMI)[53] Platinum 500 000^
Իտալիա (FIMI)[54] Gold 25 000*
Նիդերլանդներ (NVPI)[55] Gold 40 000^
Պորտուգալիա (AFP)[56] Gold 20 000x
Շվեյցարիա (IFPI Switzerland)[57] Gold 25 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[58] 2× Platinum 1,470,000[59]
ԱՄՆ (RIAA)[60] 2× Platinum 2 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The 100 Best Eminem Songs | Complex». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. «Eminem on The Official Charts». The Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  3. Australian-charts.com — Eminem feat. Dido — Stan. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  4. Eminem feat. Dido — Stan Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  5. Ultratop.be — Eminem feat. Dido — Stan (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  6. Ultratop.be — Eminem feat. Dido — Stan (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  7. Illegal name entered Eminem feat. Dido/Eminem+feat.+Dido/chart?f=1221 Eminem feat. Dido Album & Song Chart History Brasil Hot 100 Airplay for Eminem feat. Dido.
  8. «Canadian Digital Song Sales». Billboard. 2001 թ․ մարտի 31. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. «Top Lista Hrvatskog Radija». Croatian Radiotelevision. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  10. Danishcharts.com — Eminem feat. Dido — Stan. Tracklisten. Hung Medien.
  11. Finnishcharts.com — Eminem feat. Dido — Stan. Finland’s Official List
  12. Lescharts.com — Eminem feat. Dido — Stan (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  13. Musicline.de — Chartverfolgung — Eminem feat. Dido — Stan (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  14. «Íslenski Listinn Topp 40 (Vikuna 15.12. - 22.12. 2000 50. Vika)». Íslenski Listinn (իսլանդերեն). Dagblaðið Vísir. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  15. "The Irish Charts – Search Results – Stan". Irish Singles Chart.
  16. Italiancharts.com — Eminem feat. Dido — Stan (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  17. Nederlandse Top 40 - week 52, 2000 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  18. Dutchcharts.nl — Eminem feat. Dido — Stan (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  19. Charts.org.nz — Eminem feat. Dido — Stan. Top 40 Singles. Hung Medien.
  20. Norwegiancharts.com — Eminem feat. Dido — Stan. VG-lista. Hung Medien.
  21. «Polish Airplay Charts - Lista krajowa 04/2001». PiF PaF Production. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  22. «Music & Media: Eurochart Hot 100» (PDF). Music & Media. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.(չաշխատող հղում)
  23. 23,0 23,1 «Top of the Year 2001». Romanian Top 100. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  24. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  25. Spanishcharts.com — Eminem feat. Dido — Stan Canciones Top 50. Hung Medien.
  26. Swedishcharts.com — Eminem feat. Dido — Stan. Singles Top 60. Hung Medien.
  27. Eminem feat. Dido — Stan swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  28. Eminem feat. Dido: Artist Chart History Official Charts Company.
  29. Eminem Album & Song Chart History Billboard Hot 100 for Eminem.
  30. Eminem Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Eminem.
  31. Eminem Album & Song Chart History Billboard Pop Songs for Eminem.
  32. Eminem Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Eminem.
  33. «Årslista Singlar – År 2000» (շվեդերեն). Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  34. «Best Sellers of 2000 - Singles Top 100». Music Week. 2001 թ․ հունվարի 20. էջ 25.
  35. «2001 Australian Singles Chart». aria. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  36. «2001 Austrian Singles Chart» (գերմաներեն). Austriancharts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  37. «2001 Belgian (Flanders) Singles Chart» (հոլանդերեն). Ultratop. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  38. «2001 Belgian (Wallonia) Singles Chart» (ֆրանսերեն). Ultratop. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  39. «2000 French Singles Chart» (ֆրանսերեն). SNEP. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  40. «Top 100 Single-Jahrescharts». GfK Entertainment (գերմաներեն). offiziellecharts.de. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  41. «Top 100-Jaaroverzicht van 2001». Dutch Top 40. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  42. «Jaaroverzichten – Single 2001». dutchcharts.nl. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  43. «Årslista Singlar – År 2001» (շվեդերեն). Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  44. «2001 Swiss Singles Chart» (գերմաներեն). Swisscharts. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  45. «Best Sellers of 2001 - Singles Top 100». Music Week. 2002 թ․ հունվարի 19. էջ 11.
  46. «ARIA End of Decade Singles» (PDF). ARIA. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  47. Die ultimative Chart Show | Hits des neuen Jahrtausends | Download. RTL.de. Retrieved on January 19, 2011.
  48. «ARIA Charts – Accreditations – 2001 Singles». Australian Recording Industry Association.
  49. «Austrian single certifications – Eminem – Stan» (German). IFPI Austria.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  50. «Ultratop − Goud en Platina – singles 2001». Ultratop. Hung Medien.
  51. «Danish single certifications – Eminem – Stan». IFPI Danmark. Scroll through the page-list below until year 2018 to obtain certification.
  52. «Certifications Singles Platine – année 2001» (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  53. «Gold-/Platin-Datenbank (Eminem; 'Stan' (German). Bundesverband Musikindustrie.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. «Italian single certifications – Eminem feat. Dido – Stan» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2019" in the "Anno" drop-down menu. Select "Stan" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  55. «Dutch single certifications – Eminem – Stan» (Dutch). Nederlandse Vereniging van Producenten en Importeurs van beeld- en geluidsdragers.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Enter Stan in the "Artiest of titel" box.
  56. «Portuguese single certifications – Eminem feat. Dido – Stan» (Portuguese). Associação Fonográfica Portuguesa.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  57. «The Official Swiss Charts and Music Community: Awards ('Stan'. IFPI Switzerland. Hung Medien.
  58. «British certifications – Eminem feat. Dido – Stan». British Phonographic Industry. Select Platinum in the Certification field. Type Stan in the "Search BPI Awards" field and then press Enter.
  59. Copsey, Rob (2020 թ․ հունվարի 17). «Eminem's biggest songs on the Official Chart». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  60. «American single certifications – Eminem – Stan». Recording Industry Association of America.