Samsung Galaxy A20

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Samsung Galaxy A20
ԱրտադրողSamsung Electronics
Օպերատիվ
հիշողություն
3 ԳԲ
Հիշողության
քարտ
microSD, 512 ԳԲ
Մշտական
հիշողություն
32 ԳԲ
Մարտկոց4000 միլիամպեր
Չափս158.4 x 74.7 x 7,8 մմ
Քաշ169 գրամ

Samsung Galaxy A20, Samsung Electronics ընկերության սմարթֆոն, ներկայացվել է 2019 թվականի մարտի 18-ին Ռուսաստանում։ Սարքը մտնում է Samsung Galaxy A շարքի մեջ։ Մոդելի կարգախոսն է «ռացիոնալ ընտրություն»[1]։

Տեխնիկական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կորպուսի նյութեր՝ պլաստիկ (Glasstic), Corning Gorilla Glass 3
  • Օպերացիոն համակարգ՝ Android 9,0 (Pie) + OneUI 1:x
  • SIM՝ երկու nano-SIM
  • Էկրան՝ 6,4 անկյունագիծ, 720x1520 կետի թույլտվություն, 19,5:9, ppi 268
  • Պրացեսոր՝ ութնյամիջուկային Exynos 7884
  • Գրաֆիկա՝ Mali G71
  • Օպերատիվ հիշողություն՝ 3 ԳԲ
  • մշտական_հիշողություն ՝ 32 ԳԲ (հասանելի է 21,7 ԳԲ[2])
  • Լրացուցիչ հիշողություն՝ microSD մինչև 512 ԳԲ
  • Միացուցիչներ՝ USB Type C (USB 2.0)
  • Հիմնական տեսախցիկ՝ կրկնակի, 13mp + 5MP, LED լուսավորում, 1080p վիդեո
  • Առջևի տեսախցիկ՝ 8 Մպ, f/2.0, bokeh
  • Ցանցեր՝ 2G/3G/4G
  • Ինտերֆեյսներ՝ Wi-Fi b/g/n, Bluetooth 5.0
  • Նավիգատր՝ GPS, ԳԼՈՆԱՍ
  • Մարտկոց՝ 4000 միլիամպեր, վիդեո դիտելու ռեժիմ մինչև 21 ժամ
  • Չափսեր՝ 158,4 x 74,7 x 7,8 մմ
  • Քաշը՝ 169 գ

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Galaxy A20-ն աշխատում է Android Pie (9.0) օպերացիոն համակարգով, oneui 1x. ֆիրմային թաղանթով։ Նույն համադրությունը օգտագործվում է Ա սերիայի բոլոր սարքերում։

Մոդելում բացակայում է Always On Display ֆունկցիան։

Մուտքի պաշտպանությունը ապահովվում է դեմքի սկանավորմամբ։ Samsung Pay մուտք գործելիս օգտագործվում է մատնահետքի սկաները։

Մոդելում չի գործում Bixby ձայնային օգնականի ծառայությունը[3]։

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 18-ին Ռուսաստանում տեղի ունեցավ Galaxy A20-ի ցուցադրությունը, որը աշխարհում առաջինն էր այդ մոդելի համար։ Սմարթֆոնի արժեքը վաճառքի նախնական պահին կազմում էր 13 990 ռուբլի, այնուհետև արժեքը սկսեց նվազել և օգոստոսին հաղթահարեց 11 000 ռուբլու նշագիծը[4]։

Ռուսական վաճառքում Galaxy A20-ը ներկայացված է չորս գունային տարբերակներով՝ սև, կապույտ, կարմիր և ոսկեգույն։

GSMArena ռեսուրսը մի քանի անգամ Galaxy A20-ը ներառել է շաբաթվա ամենահայտնի սմարթֆոնների տասնյակում, առավել հաճախ մոդելը զբաղեցրել է 9-րդ տեղը[5][6][7][8][9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Обзор смартфона Samsung Galaxy A20 (SM A205FN/DS)». Mobile-review.
  2. «Galaxy A20 | SM-A205FZKVSER | RU». Samsung ru.
  3. «Samsung представила в России новые смартфоны – Galaxy A50, A30 и A20». Mobile-review.(չաշխատող հղում)
  4. «Раньше остального мира. Представлен доступный смартфон Samsung Galaxy A20 в России» (ռուսերեն). iXBT.
  5. «Top 10 trending phones of week 34» (անգլերեն). GSMArena.
  6. «Top 10 trending phones of week 33» (անգլերեն). GSMArena.
  7. «Top 10 trending phones of week 30» (անգլերեն). GSMArena.
  8. «Top 10 trending phones of week 29» (անգլերեն). GSMArena.
  9. «Top 10 trending phones of week 28» (անգլերեն). GSMArena.
  10. «Top 10 trending phones of week 27» (անգլերեն). GSMArena.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]