RSS

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


RSS նշանակում է XML ֆորմատի ընտանիք, որն օգտագործվում է վեբի բովանդակության հավաքագրման նպատակով: Ամենատարածված օգտագործման եղանակն է ստանալ բլոգում կամ տեղեկատվական կայքում հրատարակված վերջին հոդվածների կարճ բովանդակությամբ ցուցակը: Դրանք ստանալու համար օգտագործողը պետք է գրանցվի ագրեգատորի միջոցով, ինչը հնարավորություն կտա տեսնել վերջին թարմացումները` առանց կայք մտնելու։

Այս ստանդարտն ավելի հաճախ օգտագործվում է ստանալու համար այնպիսի տեղեկություններ, որոնք բնույթով անընդհատ փոփոխվում են. որևէ ծրագրի պարտականությունների ցուցակը, արժեքը, ցանկացած տեսակի ահազանգ, առաջարկված նոր աշխատատեղեր, նոր հոդվածներ և այլն։ Podcasts-երը և videocasts-երը նախատեսված են այս նույն ստանդարտի համար և օգտագործում են բաժանման նշանը։

Այս սկզբնատառերով կարող են նշվել երեք ֆորմատներ՝

  • Rich Site Summary (RSS 0.91)
  • RDF Site Summary (RSS 0.90 et 1.0)
  • Really Simple Syndication (RSS 2.0)

RSS-ի մասին խոսվում է նաև Atom ֆորմատը նշելու համար:

[խմբագրել] Օգտագործման բնագավառներ

RSS-ի գործառույթը Internet Explorer 7-ում

Ազդանշանների, նորությունների կամ ցուցակների տարածումը բազմաթիվ կիրառություններ ունի աշխատանքի բնագավառում, նույնիսկ ավելի շատ քան բլոգերը։ RSS ֆորմատը հատկապես օգտագործվում է մասնագիտացված կամ քիչ մասնագիտացված բլոգերի միջոցով ինտերնետում նորությունների տարածման նպատակով։ Այսպիսով տարեգրքերը գրանցում են մեծ թվով ֆրանսերեն նորությունների հոսք։ Այդ նորություններն ընթերցվում են հիմնականում օնլայն` նաև հոսքային ընթերցողների կողմից։

Բազմաթիվ զննարկիչներ կարող են կարդալ RSS հոսքերը հատկապես` Maxthon, Mozilla Firefox (Wizz RSS News Reader, infoRSS կամ Sage ընդլայնումներ) կամ Opera և Internet Explorer-ի 7-րդ տարբերակը , ինչպես նաև Mac OS X, Safari և Camino: Պարզ օրինակ

<?xml version="1.0" encoding="iso-8859-1"?> <rss version="2.0">

   <channel>
       <title>իմ կայքը</title>
       <description>սա RSS 2.0-ի օրինակ է</description>
       <lastBuildDate>չորեքշաբթի, հուլիսի 27 2005 00:30:30 -0700</lastBuildDate>
       <link>http://www.example.org</link>
       <item>
           <title>նորություն N°1</title>
           <description>սա իմ առաջին նորությունն է</description>
           <pubDate>երեքշաբթր, հուլիսի 19 2005 04:32:51 -0700</pubDate>
           <link>http://www.example.org/actu1</link>
       </item>
   </channel>

</rss>


[խմբագրել] Հիմնական նշանների բացատրությունը

RSS փաստաթղթի պարունակությունը ընդգրկում է միշտ <rss> նշաններ։ Նրանք անպայմանորեն ունեն մի հատկանիշ, որը RSS փաստաթուղթը հարմարեցնում է իր տարբերակին։ Այս նշանի մյուս մակարդակում գտնվում է <channel> նշանը, որը պարունակում է պարտադիր կամ ոչ պարտադիր RSS հոսքի մետատվյալներ, ինչպես նաև բովանդակությունների ցուցակ։

[խմբագրել] Մետատվյլաներ

Ինչ վերաբերում է մետատվյալներին, մեկ հոսքում գոյություն ունեն երեք պարտադիր տարրեր՝

  • <title>` սահմանում է հոսքի վերնագիրը
  • <description>` համառոտ կերպով նկարագրում է հոսքը
  • <lastBuildDate>` սահմանում է հոսքի վերջին փոփոխման ամսաթիվը
  • <link>` սահմանում է հոսքին համապատասխանող կայքի URL-ն

Գոյություն ունեն նաև այլ տարրեր`

  • <pubDate>` սահմանում է հոսքի հրապարակման ամսաթիվը
  • <image>` թույլ է տալիս նկար տեղադրել հոսքում
  • <language>` սահմանում է հոսքի լեզուն

Բովանդակություն. յուրաքանչյուր հոդվածի նկարագրություն Յուրաքանչյուր հոդվածի համար մեր փաստաթղթում ավելացվում է <item> նշանը։

Այս նշանի տակ գտնվում են իրականությանը համապատասխանող տվյալներ։ Ամենատարածված նշաններն են՝

  • <title>` սահմանում է նորության վերնագիրը
  • <link>` սահմանում է նորությանը համապատասխանող հոսքի URL-ին
  • <pubDate>` սահմանում է նորության ամսաթիվը
  • <description>` սահմանում է նորության կարճ նկարագրությանը
  • <guid>` սահմանում է նորության միակ ձևը

Ըստ DTD RSS 2.0-ի, մեկ նշանում նվազագույնս պետք է լինի <title> կամ <description>, իսկ մնացաշ նշանները ըստ ընտրության է։

Գոյություն ունեն այլ նշաններ, ինչպես`

  • <author>` սահմանում է հեղինակի էլ. փոստի հասցեն
  • <category>` դասակարգում է նշանը
  • <comments>` սահմանում է մեկնաբանված էջի URL-ն նշանի համապատասխանությամբ

Տարածքային անվանումների (namespaces) շնորհիվ RSS հոսքում հնարավոր է, որ այլ նշաններ լինեն: Օրինակ, կարելի է նոր գործառույթներ ընդգրկել, ինչպես արվել է iTunes-ի համար: